30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վերջապես ինչպես լուծվեց Թումանյանի վերնատան հարցը

2012 թվականին հայ մամուլը թնդա՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գնել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը՝ այն փրկելով կորստյան վտանգից: Տունը գնելուց հետո Ղուկասյանը բանալիները հանձնեց այն ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին, որն էլ  այն փոխանցեց  Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

Միեւնույն ժամանակ նաև լուր տարածվեց, որ Վարդան Ղուկասյանը  օժանդակել է ոչ միայն բնակարանի ձեռքբերման, այլեւ վերանորոգման հարցում, և շուտով  Թբիլիսիում կունենանք հայկական մշակութային օջախ: Այդ ժամանակ մնում էր մի բաց՝ գնել Թումանյանի ծոռնուհուն՝ Ալյոնա Կոլեսնիկովային պատկանող հատված: Թեմի առաջնորդը հավատացրեց, որ դա էլ մոտ ժամանակներում կլուծվի:

Անցան տարիները: Հիմա 2015 թվականն է: Հարցը դեռ կիսատ լուծված: Ալյոնային պատկանող հատվածը, որն իրականում երկու անգամ մեծ է գնված գրադարանի մասից, դեռ պատկանում է ծոռնուհուն, ով այնտեղ ապրում է հարազատների հետ:

Այսինքն` պատկանում էր: Հարցը վերջապես լուծել է Թբիլիսիի ղեկավարությունը: 3 շաբաթ առաջ այն գնել են Ալյոնայից: Վերջինս պատրաստվում է տեղափոխվել նոր բնակարան, որը ևս պետության կողմից է ստացել: Առաջիկայում կսկսվի Ամենայն հայոց բանաստեղծի տան նորոգումն, ու վերնատունը շուտով կգործի: Վկա է նաև Ալոյնայի իրերը, որոնք կինը հավաքել է՝ տեղափոխվելու համար:

Արմինե Ավետիսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ