05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եթե աշխատացնեն, հենց բանակին գումար կբերեն ու շատ լուրջ գումարներ

Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ կոչ արեց առարկայական խոսել, թե ինչ ունենք իրականում ռազմական արդյունաբերության ոլորտում: «Մենք էշի կաշկա չենք կարողանում ապահովել, բայց մերսեդես արտադրողի կոնցեպտ ենք ուզում ունենալ: Իրար վրա ֆռռալով՝ ռազմարդյունաբերություն չի լինի զարգացնել:

Պետք է գնահատենք, թե ինչ ունենք, ունենք 500 տեխնոլոգիական ձեռնարկություն, որոնցից լուրջ ռազմական տեխնոլգիական կարող են դառնալ, մի անգամ հաշվել եմ, շուրջ 70-ն է, գուցե մի քիչ շատ է, հաշվենք 100-ն են: Դրանք բոլորը գիտահետազոտական են: Հիմա այս ընկերություններում ունեն իրենց պատվիրատուները և աշխատում են, ոչ մի խնդիր չունեն: Այնպես չի, որ գալիս են, ասում՝ ձյաձյա ջան, լավ էլի թող մենք ռազմարդյունաբերությամբ զբաղվենք, մենք պետք է գնանք իրենց մոտ և ասենք՝ կլինի մեզ հետ աշխատե՞ք»,-նշեց նա:

Կարեն Վարդանյանը շեշտեց, թե գիտական արտադրության և ռազմարադյունաբերության միջանցքը դատարկ է: «Այս միջանցքն ընդհանրապես դատարկ է, չկա և որպես ինֆրաստրուկտուրա գոյություն չունի, որովհետև ամեն ինչ արվում է «ախպեր ջան, արի սենց անենք, նենց անենք» վիճակով: Խնդիրն այն է, որ պետք է ազնիվ լինենք, ասենք, այս ունենք, այս հնարավորությունն ունենք, այս գծագրի մեջ ինչ անենք, որ սխեման աշխատացնենք, որից դուրս գա գումար, որից կօգտվեն գիտահետազոտական ընկերությունը, սիստմային ընկերությունները, բանակը»,-ասաց նա և հավելեց, մինչդեռ բանակն ասում է, թե գումար չունեմ, երբ այդ գումար իր գրպանն է և չի աշխատացնում:

«Եթե աշխատացնեն, հենց բանակին գումար կբերեն ու շատ լուրջ գումարներ կբերեն, միլիարդների մասին է խոսքը: Մենք չենք աշխատացնում, չենք ուզում խոսել, բանակը պարփակվել է իր մեջ՝ իր խնդիրներն է լուծում, բարձր տեխնոլոգիական ընկերություններն էլ իրենց մեջ են պարփակվել, ասում են գիտեմ, լավա, չենք ուզում, մեր Վալոդը գնացել է ՊՆ-ի համար աշխատել, փողը չեն տվել, քիչ թե շատ Ամերիկայի հետ պայմանագիր կնքել ենք, աշխատում ենք, ոնց կնքել ենք այդպես էլ փոխանցում են գումարը, ինչու մտնել այդ դաշտ»,-նշեց նա և եզրափակեց, թե միմյանց հետ վստահության խնդիր ունեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ