25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոսկվան եւ Վաշինգտոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հեռանկարները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ եվրոպական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Հանդիպման ընթացքում շոշափվել են հակամարտության լուծման հեռանկարները: Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կապված ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Անդրկովկասի երկրների միջեւ հարաբերությունների հետ: Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ: […]

Վարորդական իրավունքի տրամադրման և մեքենաների գրանցման գործընթացը չի բավարարում վարչապետին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրին: Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարության կողմից ձևավորված մոնիտորինգային խմբերը պարբերաբար ստուգումներ են իրականացնում այս կամ այն ոլորտում, արձանագրում թերություններն ու ստանում համապատասխան հանձնարարականներ: “Այսօր կարող ենք արձանագրել, որ հերթական մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Կադաստրի պետական կոմիտեում ունենք առաջընթաց, և […]

“Պուտին” ակումբ Երեւանում

Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների եւ ԱՊՀ երկրների երիտասարդական միության ղեկավարող խորհրդի կողմից որոշում է ընդունվել փետրվարի 2-ից Հայաստանում բացել “Պուտին” ակումբ: Ակումբի բացման նպատակն է ՌԴ վարչապետ, նախագահի թեկնծու Վլադիմիր Պուտինի` ռուս-հայկական  հարաբերությունների, պատմության եւ ընդհանուր հաղթանակների մասին գաղափարների տարածումը, ինչպես նաեւ աճող սերնդի դաստիարակումը: “Պուտին” ակումբը կգործի Հայաստանում Ռուսական գրքի տներում: Մասնակիցները հնարավորություն կունենան […]

Դրամաշնորհ շտապօգնության ծառայության բարելավման համար

Հունվարի 19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն  Ջաթինդեր Չիման և Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկամյա դրամաշնորհային պայմանագիր ստորագրեցին Հայաստանում շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման շուրջ: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ Կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ: Երկամյա դրամաշնորհը  2010թ օգոստոսին  ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ Կառավարության միջև ստորագրված  առողջապահական և սոցիալական բարեփոխումների […]

“Ռազմական գործողություն Իրանի դեմ չի ծրագրվում”.ՆԱՏՕ

Բարաք Օբաման կոչ է արել Իրանին խաղաղ բանակցություններ սկսել Հորմուզի նեղուցի փակման հարցով: Սակայն առայժմ Սպիտակ տանը չեն մեկնաբանում այս ինֆորմացիան: Միաժամանկ, ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը հայտարարել է, որ Իրանի դեմ ոչ մի ռազմական գործողություն չի ծրագրվում: “Կարեւորն այն է, որ շարունակվի էներգամատակարարումը Հորմուզի նեղուցով: Իրանի իշխանությունները պարտավոր են գործել որպես միջազգային հասարակության անդամ`միջազգային […]

Սեյսմիկ իրավիճակը

Հունվարի 12-ից մինչև 18-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Հունվարի 13-ին Թուրքիայի Խորասան քաղաքից 16 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդ օրը հետևել է 4 բալանոց ցնցում: Հունվարի 15-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից […]

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. Բաքվում հայկական ջարդերի տարելիցին ընդառաջ /վիդեո/

Այսօր Բաքվում հայերի ջարդերի 22-րդ տարելիցն է: 1990-ի հունվարի 13-19-ը ադրբեջանցիների կողմից սպանվեց մոտ 400 հայ, 200` աքսորվեցին Ադրբեջանի մայրաքաղաքից: Զոհերի ճշգրիտ թիվը նշել հնարավոր չէ, քանի որ հայկական ջարդերի գործով հետաքննություն չի անցկացվել: Խաղաղ բնակիչների սպանությունները շարունակվել են մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք են ներխուժել սովետական բանակի ստորաբաժանումները: Բաքվի ջարդերը կազմակերպված եւ զանգվածային բնույթ […]

Կոչ գործարարներին

Հարգելի հայրենակիցներ, Վերջին տարիներին ահռելի չափերի է հասել մեր հայրենիքի բնության ավերումն ու բնական ռեսուրսների անխնա շահագործումը: Չկա բնապահպանական որեւէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի: Այս պայմաններում, ՀՀ իշխանությունները, բնության ավերումը կանխարգելելու եւ երկրի բնական ռեսուրսները բանական օգտագործելու ուղիով շարժվելու փոխարեն, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ /հատկապես Համաշխարհային Բանկի/ որդեգրել են բոլոր հասանելի հանքավայրերը շահագործելու եւ ռեսուրսները […]

Էլի կրակոց Երեւանում. ինչուների պատասխանը ով է տալու

Փառք Աստծո, զուտ հրաշքով է, որ Արաբկիրի  Տիգրանյան փողոցում   հունվարի 17-ին, օրը ցերեկով` ժամը 16:30-ի սահմաններում, տարբեր հրազեններից արձակված բազմաթիվ կրակոցների հետեւանքով որեւէ անմեղ անձ չի զոհվել, ինչպես դա տեղի ունեցավ 2006 թ. հունիսին Սեդրակ Զատիկյանի սպանության ժամանակ: Այն ժամանակ ինքնաձիգից արձակված կրակոցներից մահացավ պատահական անցորդ, 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը: Որքան էլ դա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված