Սեյսմիկ իրավիճակը
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Հունվարի 13-ին Թուրքիայի Խորասան քաղաքից 16 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդ օրը հետևել է 4 բալանոց ցնցում: Հունվարի 15-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 27 կմ հարավ-արևմուտք և Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ 2 ստորգետնյա ցնցում:
Նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել հունվարի 17-ին Թուրքիա-Վրաստան սահմանային գոտում` Արդահան քաղաքից 39 կմ հյուսիս-արևելք: Հունվարի 16-ին Իրանի Խոյ քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 4 բալ:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու ուժեղ երկրաշարժ: Երկուսն էլ տեղի են ունեցել հունվարի 15-ին Անտարկտիկայում, ունենալով 6.6 և 6.2 մագնիտուդ ուժ:
Henaran.am-ին ՀՀ ԱԻՆ “ՍՊԱԾ” գործակալությունից