10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դրամաշնորհ շտապօգնության ծառայության բարելավման համար

Հունվարի 19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն  Ջաթինդեր Չիման և Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկամյա դրամաշնորհային պայմանագիր ստորագրեցին Հայաստանում շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման շուրջ: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ Կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ:

Երկամյա դրամաշնորհը  2010թ օգոստոսին  ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ Կառավարության միջև ստորագրված  առողջապահական և սոցիալական բարեփոխումների շուրջ օժանդակության համաձայնագրի մասն է հանդիսանում:

Շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման” դրամաշնորհային ծրագրի նպատակներն են.

  • Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը տեղական ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպություների և մասնագիտական ասոցիացիաների միջոցով:
  • Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերահսկմանն ու Հայաստանի  հանրային առողջապահության վրա շտապ օգնության ծառայությունների բարեփոխումների ընդհանուր ազդեցության գնահատմանն ուղղված` Առողջապահոության նախարարության կարողությունները:
  • Տեխնիկական փորձագիտություն տրամադրել Առողջապահության նախարարությանը` միջազգային ստանդարտներին համապատասխան  Հայաստանի շտապ օգնության ծառայությունների  հետագա զարգացման ռազմավարության մշակման համար:
  • Օժանդակել Առողջապահության նախարարության աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը` Հայաստանի շտապ օգնության ծառայությունների շարունակական կայունությունն ապահովելու նպատակով:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ