18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքական դատարանը դարձյալ մերժեց հայ զինվորի սպանության մեջ մեղադրվողի կալանքը

Թուրքական  զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին սպանված Սեւակ Շահին Բալըքչի սպանության գործով 5-րդ դատավարության արդյունքում կրկին մերժվել է մարդասպան Քվանչ Աղաօղլուի կալանավորումը, հաղորդում է թուրքական մամուլը: Դատավորը պահանջել է, որ հաջորդ նիստի ժամանակ ներկա գտնվի մարդասպանի ազգական Բյուլենթ Քայան, որը ականատես զինվոր Հալիլ Էքշիին ստիպել էր սխալ ցուցմունք տալ: Սեւակի զորացրմանը մնացել էր 23 օր: […]

Մարգար Օհանյանը խոստացավ շատ բան ասել ցուցմունքներում /վիդեո/

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն այսօր դատարանում չխոսեց, թեեւ նախատեսվում էր, որ դատարանն այսօր լսելու էր նրան: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի […]

Ուիթնի Հյուսթոնի մահվան վերաբերյալ եւս մեկ վարկած

Ըստ շրջանառվող նոր վակածի` կիրակի երեկոյան մահացած Ուիթնի Հյուսթոնը մահացել է մինչ մարմինը ջրի մեջ հայտնվելը: Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը հայտնել է նրա մահվան ամենահավանական տարբերակներից մեկը: Հյուսթոնի մահվան պատճառը ոչ թե թոքերում առկա ջուրն է, ինչպես մինչ այս հայտարարվում էր /ըստ վարկածի` երգչուհին խեղդվել է լոգարանում/, այլ դեղամիջոցների ու ալկոհոլի խառնուրդը: Չնայած այն բանին, որ երգչուհուն հայտնաբերել […]

“Ազատ դեմոկրատներ”-ը վիրտուալ չեն, ՀՅԴ-ն 5 տոկոսի խնդիր ունի

“Ազատ դեմոկրատները” վիրտուալ  չեն այնքանով, որ ԱՄՆ վերջին երկու դեսպաններն այցելել են նրանց գրասենյակ` դրանով իսկ ցույց տալով, որ պաշտպանելու են եւ ամեն ինչ անելու են, որ  “Ազատ դեմոկրատներ”-ը դառնան լուրջ ուժ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ նկատեց, որ ժամանակը ցույց է տալիս, որ “Ազատ դեմոկրատներ”-ը միանում են “Ժառանգությանը”, որը […]

Հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության ենթատեքստում են. Մեթյու Բրայզա

Մեծ սխալ է պնդելը, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ կապ չկա: Այս կարծիքին է Ադրբեջանում  ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան` “Hurriyet daily news’-ին տված հարցազրույցում: Բրայզան կարծիք է հայտնել, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է` ելնելով ղարաբաղյան հակամարտությունից: “Ադրբեջանցիները քաղաքական մեծ ազդեցություն ունեն Թուրքիայի վրա: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը երբեւէ ձեռնարկի […]

ԲՀԿ-ին այս “ինքնուրույն խաղերը” չեն ներվելու

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ներկայացրել է քաղաքական դաշտում առկա ազդեցիկ ուժերի իր թոփը:  Քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ից,  ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից հետո, Արմեն Բադալյանի կարծիքով, երկրորդ ուժերը  ՀՅԴ-ն ու “ժառանգությունն”, իսկ երրորդը` ՕԵԿ-ը, որին Արմեն Բադալյանը “արդեն մահացած ” բնորոշեց:  “Ազատ դեմոկրատներ”-ին քաղտեխնոլոգը վիրտուալ դաշտում գործող համարեց: Արմեն Բադալյանի կարծիքով` վերը նշված ուժերից ՀՅԴ-նեւ […]

Սիրուշոյի երկրպագուները մտածում են, թե նա հղի է

Սիրուշոյի երկրպագուներն իրենց սիրելի երգչուհու արտաքինում փոփոխություններ են նկատել, ինչը պայմանավորում են երգչուհու հնարավոր հղիության հանգամանքով: “Վերջերս Սիրուշոն մի քանի նկար ներբեռնեց “ֆեյսբուքյան” իր էջ… Փոխվել է, ավելի ճիշտ` գիրացել է… Իսկ նկարներն ուշադիր նայելիս կարծես թե Սիրուշոն երեխայի է սպասում…”. ահա այսպիսի գրառում է կատարել Արգամ Ուստյանը: Բլոգերը նաեւ հետեւյալն է գրել. “Երկրպագուները նկատել […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները կայցելեն մեր տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ներկայացուցիչներ Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, ամենայն հավանականությամբ Հարավային Կովկաս կայցելեն փետրվարի վերջին: Այդ մասին հայտնում է “Aze.az”-ը: Այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հետ, քննարկումներ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության  կարգավորման շուրջ: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում […]

ԲՀԿ-ն փորձում է դառնալ քաղաքական ուժ.քաղտեխնոլոգ

ԲՀԿ-ն ի սկզբանե քաղաքական ուժ չի եղել եւ հիմա ամեն ինչ անում է, որ քաղաքական երեւա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանըւ: “ԲՀԿ-ից միակ գործիչը, որ եղել է քաղաքակական դեմք այս հինգ տարիների ընթացքում, Նաիրա Զոհրաբյանն է, դուր գա դա նրանց, թե ոչ”,-ասել է քաղտեխնոլոգը եւ հավելել. ”Որքան էլ տարօրինակ հնչի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված