ԲՀԿ-ն փորձում է դառնալ քաղաքական ուժ.քաղտեխնոլոգ
ԲՀԿ-ն ի սկզբանե քաղաքական ուժ չի եղել եւ հիմա ամեն ինչ անում է, որ քաղաքական երեւա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանըւ: “ԲՀԿ-ից միակ գործիչը, որ եղել է քաղաքակական դեմք այս հինգ տարիների ընթացքում, Նաիրա Զոհրաբյանն է, դուր գա դա նրանց, թե ոչ”,-ասել է քաղտեխնոլոգը եւ հավելել.
”Որքան էլ տարօրինակ հնչի, կուսակցությունը փորձում է դառնալ քաղաքական ուժ”: Կարեն Քոչարյանի խոսքով, այս մասին է խոսում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, լրագրող Պետրոս Ղազարյանի կամ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի` ԲՀԿ համամասնական ցուցակ մտնելու մասին տեղեկությունները:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին, Կարեն Քոչարյանի համոզմամբ, ԲՀԿ-ն չի կարող համագործակցել Կոնգրեսի հետ եւ դառնալ ընդդիմադիր ուժ: “ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է իշխանական ուժ եւ այդպիսին էլ կմնա: ԲՀԿ-ն ընդդիմադիր է “до поры до времени”,- հայտարարեց քաղտեխնոլոգը: Կարեն Քոչարյանը հավելել է.“Առավելագույնը ինչ կանի ԲՀԿ-ն, դա այն է ինչ արեց Հրազդանում, այսինքն` չեզոք է մնալու եւ այս կամ այն մեծամասնական ընտրատարածքում չի օգնելու ՀԱԿ-ին”: