Ուիթնի Հյուսթոնի մահվան վերաբերյալ եւս մեկ վարկած
Ըստ շրջանառվող նոր վակածի` կիրակի երեկոյան մահացած Ուիթնի Հյուսթոնը մահացել է մինչ մարմինը ջրի մեջ հայտնվելը: Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը հայտնել է նրա մահվան ամենահավանական տարբերակներից մեկը:
Հյուսթոնի մահվան պատճառը ոչ թե թոքերում առկա ջուրն է, ինչպես մինչ այս հայտարարվում էր /ըստ վարկածի` երգչուհին խեղդվել է լոգարանում/, այլ դեղամիջոցների ու ալկոհոլի խառնուրդը:
Չնայած այն բանին, որ երգչուհուն հայտնաբերել են լոգարանում, նրա դեմքն ընկղմված է եղել ջրի մեջ, իսկ թոքերում ջուր է առկա եղել, այնուամենայնիվ մասնագետները կարծում են, որ Հյուսթոնը մահացել է մինչ այն պահը, երբ նրա դեմքը դիպել է ջրին:
Նրանց կարծիքով, երգչուհու թոքերում ոչ այնքան շատ ջուր կա, որպեսզի վստահաբար հայտարարեն, թե Հյուսթոնը խեղդվել է:
Ուիթնի Հյուսթոնի մայրը վաղն արդեն բժիշկներից կվերցնի դստեր մարմինը, քանի որ չկա բռնի մահվան որևէ ապացույց: Երգչուհու հուղարկավորության տեղն ու ժամը դեռեւս հայտնի չէ: