14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ին այս “ինքնուրույն խաղերը” չեն ներվելու

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ներկայացրել է քաղաքական դաշտում առկա ազդեցիկ ուժերի իր թոփը:  Քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ից,  ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից հետո, Արմեն Բադալյանի կարծիքով, երկրորդ ուժերը  ՀՅԴ-ն ու “ժառանգությունն”, իսկ երրորդը` ՕԵԿ-ը, որին Արմեն Բադալյանը “արդեն մահացած ” բնորոշեց:  “Ազատ դեմոկրատներ”-ին քաղտեխնոլոգը վիրտուալ դաշտում գործող համարեց:

Արմեն Բադալյանի կարծիքով` վերը նշված ուժերից ՀՅԴ-նեւ “Ժառանգությունը” կորցնում են իրենց ձայները եւ հնարավոր է` ապագա  խորհրդարան չմտնեն: “Ժառանգությունը” նրա խոսքով` “լիդերային” կուսակցություն է եւ թեեւ այս տարիներին կարողացավ դառնալ “լավ աշխատող խմբակցություն”, բայց  Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ պահանջարկ վայելող կերպար դառնալ:

“Մնացել  են այս երեքը` Կոնգրես, Բարգավաճ, Հանրապետական, որոնցից ոչ մեկը չունի այն վարկանիշը, որ ապագա խորհրդարանում ունենա 67 եւ ավելի տեղ”,-նշեց փորձագետը: Արմեն Բադալյանի խոսքով, եթե Կոնգրեսն ու ԲՀԿ-ն “գրագետ աշխատեն եւ թույլ չտան երրորդ կողմին նկարչությամբ զբաղվել”, ապագա խորհրդարանում գրեթե հավասար ներկայություն կունենան: Նրա համոզմամբ, ապագա խորհրդարանում կրկին կգործի կոալիցիա, բայց` իրավահավասար կոալիցիա:

Եթե ԲՀԿ-ն ու Կոնգրեսը գրագետ չաշխատեն, Արմեն Բադալյանի կանխատեսմամբ, ՀՀԿ-ն կունենա 67- եւ ավելի ձայն, իսկ այդ դեպքում ԲՀԿ-ն, նրա խոսքով, ուղղակի կվերանա: “Հիմա պատմական պահը շատ լավն է: ԲՀԿ-ն բոլոր շանսերն ունի պառլամենտում իր տեղերն ավելացնելու, իսկ Կոնգրեսը կմնա ընդդիմություն:

”Սա նշանակում է, որ կլինի նորից կոալիցիա: Եթե ՀՀԿ-ն 67-ից ավել ձայն ունենա, Կոնգրեսն էլի կմնա ընդդիմություն, նրան այդքան  բան չի սպառնում”,-ասաց քաղտեխնոլոգն ու հավելեց, որ ԲՀԿ-ին այս “ինքնուրույն խաղերը”  չեն ներվելու: Բանախոսը կարծիք հայտնեց նաեւ, որ ԲՀԿ-ն այսօր ցույց է տալիս, որ “ՕԵԿ չէ” եւ գնում է ինքնուրույն ճանապարհով ու հավելեց, որ ընտրություններից առաջ ընդդիմություն դառնալ ԲՀԿ-ին պետք չէ, որովհետեւ ընտրություններից հետո “ամեն ինչ ջրվում է”: Արմեն Բադալյանը նշել է նաեւ, որ ԲՀԿ-ն խորհրդարանում իր պոտենցիալն ավելացնելու հնարավորություն ունի, բայց այսօրվա դրությամբ գրագետ ընտրարշավ իրականացնել նրան չի հաջողվում:

Հավելենք, որ ասուլիսի մյուս բանախոս Կարեն Քոչարյանը կարծիք էր հայտնել, որ ԲՀԿ-ն ի սկզբանե քաղաքական ուժ չի եղել եւ հիմա կուսակցությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական ուժ դառնա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ