14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

“Մեռնել և մեռցնել հայրենիքի համար” … Վարչապետն ու երիտհանրապետականները

Փետրվարի 16-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր երթ՝ նվիրված Սուրբ Վարդանանց տոնին։ Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ծրագրերում արդեն ավանդական դարձած երթը մեկնարկեց Սուրբ Զորավոր եկեղեցու մոտից։ Երթի շուրջ 5000 մասնակիցներ՝ երիտասարդներ, ուսանողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, դրոշներով ու հայրենասիրական բացականչություններով շարժվեցին […]

Առաջիկա տարիներին Հայաստանը կունենա մանկական ուռուցքաբանության կենտրոն

՛՛Առաջիկա տարիներին մենք կունենանք մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության կենտրոն, որը զգալիորեն կբարելավվի այդ ոլորտում իրականացվող բուժումը՛՛,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի ղեկավար Գրիգոր Բադալյանը: Նրա խոսքով՝ մանկական ուռուցքային հիվանդությունների բուժման մեթոդները բավական արագ են փոխվում: Եթե 10  տարի առաջ քիչ էր ընդուված քիմիա-թերապիայով […]

Վլադիմիր Գասպարյանը թարմ ուժ է /վիդեո/

“Թույլ տանք իմ ընկերը` Վլադիմիր Գասպարյանն իր աշխատանքով զբաղվի: Ես 30 տարի աշխատել եմ որպես ոստիկանական եւ գտնում եմ, որ պետք է թարմ ուժ լինի, իսկ թարմ ուժը Վլադիմիր Գասպարյանն է, իսկ ես փրկարար կաշխատեմ` որպես թարմ ուժ”,-այսօր հայտարարել է ԱԻ նախարար ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը`Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ընտրություններից հետո ՀՀ […]

Թամամը լռելու է մինչեւ վերջ /վիդեո/

Կենտրոն եւ  Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց   ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ: Պետական մեղադրողը Հարություն Հարությունյանն է, ով նաեւ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի մեղադրողն է: Հովհաննես  Թամամյանի […]

“Հարեւանի” կոճակը, Թովմասյանի դիմումը, ընտրություն ջան …

Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննարկում է ՛՛Հայկական պառլամենտարիզմի կենտրոն’-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել Հանրապետական կուսակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Հիշեցնենք, որ այս տարվա առաջին խորհրդարանական քառօրյայում լրագրողները եւ ժառանգական պատգամավոր Լարիսա Ալավերդյանն արձանագրեցին կեղծ […]

Որտե՞ղ փնտրել կորած իրերը

Ավստրալացի ֆերմեր Ուիլ Ջելբարտը մորթված կովի փորում գտել է ամուսնական մատանի, որը կորել էր  դեռեւս 2009-ին: Մատանին պատկանել է ֆերմերի մոտ էքսկուրսիայի եկած զբոսաշրջիկին, գրում է “Herald Sun”-ը: Ֆերմերը պատմել է, որ 2009-ին այցելուներից մեկը դժգոհել է, որ հորթերից մեկը կուլ է տվել իր ամուսնական մատանին: Այժմ պարզվել է, որ Յոգի անունով կովը ոչ միայն […]

Փնտրվում է բռնության ենթարկված լրագրողը

Փետրվարի 12-ին`Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրը համացանցում հայտնվեց մի տեսանյութ, ըստ որի`  ինչ որ անձինք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կատարել են խուլիգանություն: Որոշ տեղեկություններով` բռնությունը կատարվել է լրագրողի նկատմամբ: Տեսանյութը տեղադրվել է նաեւ “Հետք” էլեկտրոնային կայքում: Henaran.am-ին ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այս դեպքը փոքր-ինչ տարօրինակ է թվում: Ոստիկանությունում զարմանում են, որ […]

ԱԻՆ-ն առաջարկում է վերագործարկել Գառնիի օբսերվատորիան

Կառավարության նիստից ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը լրագրողներին ներկայացրեց սեյսմիկ պաշտպանության պիլոտային ծրագրի մանրամասները, որն այսօր ընդունվեց կառավարության կողմից: Արմեն Երիցյանը նշեց, որ ԱԻՆ-ն կառավարությանն է դիմել Գառնիում գտնվեղ օբսերվատորիայում տեղադրված սարքը`դեֆորմոգրաֆը, որը շուրջ 20 տարի չի օգտագործվում,  հանձնել ԱԻՆ-ին սեյսմիկ ծառայությանը: “Դեֆորմոգրաֆը ցույց է տալիս երկրակեղեւի դեֆորմացիան: Ի դեպ, 1988թ երկրաշարժից առաջ այդ դեֆորմացիան ցույց է […]

Հայտնբերվել է 30 կեղծ դիպլոմ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի( ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Խորհուրդն հաստատել է  ԱՓՇԱՏԿ-ի 2011 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև 2012 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված