Վլադիմիր Գասպարյանը թարմ ուժ է /վիդեո/
“Թույլ տանք իմ ընկերը` Վլադիմիր Գասպարյանն իր աշխատանքով զբաղվի: Ես 30 տարի աշխատել եմ որպես ոստիկանական եւ գտնում եմ, որ պետք է թարմ ուժ լինի, իսկ թարմ ուժը Վլադիմիր Գասպարյանն է, իսկ ես փրկարար կաշխատեմ` որպես թարմ ուժ”,-այսօր հայտարարել է ԱԻ նախարար ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը`Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ընտրություններից հետո ՀՀ ոստիկանապետի պաշտոնը կզբաղեցնի Արմեն Երիցյանը:
Արմեն Երիցյանն այս տեղեկությունը անհեթեթություն է համարել:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ժամանակ առ ժամանակ այդ մասին լուրեր են շրջանառվում, Արմեն Երիցյանը պատասխանել է. “Երևի որպես հին ոստիկան, մտածում են, որ կարող է նաեւ ինքը լինի: Մենք` հայերով, սիրում ենք պաշտոններ բաժանել մեկս մյուսին: Ասեմ ձեզ, որ երկրի նախագահն է որոշում` ով որտեղ ոստիկանապետ կաշխատի: Իմ կարծիքով, Վլադիմիր Գասպարյանն իր առջև դրված խնդիրները կարողանում է կատարել և կկատարի”:
http://youtu.be/-K1qD3omV5o