28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԻՆ-ն առաջարկում է վերագործարկել Գառնիի օբսերվատորիան

Կառավարության նիստից ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը լրագրողներին ներկայացրեց սեյսմիկ պաշտպանության պիլոտային ծրագրի մանրամասները, որն այսօր ընդունվեց կառավարության կողմից:

Արմեն Երիցյանը նշեց, որ ԱԻՆ-ն կառավարությանն է դիմել Գառնիում գտնվեղ օբսերվատորիայում տեղադրված սարքը`դեֆորմոգրաֆը, որը շուրջ 20 տարի չի օգտագործվում,  հանձնել ԱԻՆ-ին սեյսմիկ ծառայությանը:

“Դեֆորմոգրաֆը ցույց է տալիս երկրակեղեւի դեֆորմացիան: Ի դեպ, 1988թ երկրաշարժից առաջ այդ դեֆորմացիան ցույց է տվել, բայց քանի որ դա նոր է տեղադրված եղել, մասնագետները չեն կողմնորոշվել, նրանց թվացել է, թե այն փչացել է: Ես գտնում եմ, որ մենք այսօր պետք է այն վերանորգենք, արդիականացնեք եւ ճիշտ օգտագործենք:

Ես հուսով եմ, որ Ակադեմիայի մեր գործընկերները մեզ ճիշտ կհասկանան եւ այն կհանձնեն ԱԻՆ-ին”,-ասաց նախարարն ու հավելեց. “Օբսերվատորիան գտնվում է 60 մ խորության վրա, 360 մ երկրի տակ տեղադրված են համապատասխան գործիքներ եւ տեղում պետք է տեսնել, ինչ գումարներ են դրա վրա ծախսվել ”:

Հարցին, թե արդյոք սարքի պատկանելիության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ Ակադեմիայի հետ, նախարարը պատասխանեց. “Նեղ մասնագիտական շահեր միշտ էլ լինում են, ճիշտ է, իրենք ասում են, որ միջազգային գրանտների միջոցով ծրագրեր են իրականացվում, բայց մենք պետք է պրակտիկ աշխատանք ցույց տանք էնտեղ”:

ԱԻՆ-ն կառավարությանն առաջարկել է նաեւ նախարարություններում կարեւոր տեղեկություններ պարունակող սերվերների  երկրորդ օրինակը պահել ԱԻՆ հակաճգնաժամային կենտրոնում, որպեսզի ինչ-ինչ խնդիրների դեպքում նախարարությունը չպարալիզացվի: Արմեն Երիցյանը նշել է, որ հաճախակիացած երկրաշարժերից չպետք է խուճապի մատնվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ