19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիայի Հոմս քաղաքում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել /վիդեո/

Մեկ օրվա ընթացքում Սիրիայի Հոմս քաղաքի շրջակայքում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներևի միջեւ բախման արդյունքում ավելի քան 100 մարդ է զոհվել: “Local Coordinating Committees of Syria” -ի տեղեկություններով` զոհերի թիվը 106 է, այդ թվում` 10 երեխա եւ 3 կին: Սակայն այս տեղեկատվությունը դեռեւս չի հաստատվել, քանի որ  արտասահմանյան լրագողներին թույլ են տալիս աշխատել միայն հատուկ վայրերում: […]

ՀԲ-ն հաստատեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանի “Հանայնքային ջրամատակարարման” ֆինանսավորման ծրագիրը

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանի ՙՀանայնքային ջրամատակարարման ծրագրի՚  ֆինանսավորման համար: Ծրագիրը կնպաստի ջրի որակի և ջրամատակարարման բարելավմանը ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում: Ծրագրով նախատեսված միջոցառումներից կշահեն Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) և Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքների և հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133.000 բնակիչներ: […]

Զինդատախազը արդեն խիստ զբաղված է

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը ապաքինվել է, եւ այսօր առավոտվանից աշխատանքի է ներկայացել: Այս մասին Henarana.am-ին տեղեկացրեց նրա օգնականը: Ինքը` Գեւորգ Կոստանյանը մեր հեռախոսազանգին կարճ պատասխանեց` ասելով, որ խիստ զբաղված է, եւ հիմա չի կարող խոսել: Հիշեցնենք, որ զինդատախազի մոտ ախտորոշվել էր  “հիպերտոնիկ կրիս” եւ նա մի քանի օր բուժման կուրս էր անցնում “Նաիրի” բժշկական […]

ԼՂ շփման գծում դիպուկահարների արյունահեղ սպառնալիքը եւ տարածքների վերադարջի հեռանկարը

Ստրատեգիական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի  վերլուծաբան Մարկ Դիցենը ծավալուն հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, վերլուծելով շփման գծում ստեղծված իրացիճակը մասնավորապես դիպուկահարներ արյունահեղ գոյության հետեւանքները: Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող դիպուկահարները սպառնում են հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխզիջման լուծում գտնել: 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունից […]

ՀՀԿ-ին անդամակցության դիմում է տվել

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, ՀՀԿ-ի շարքերն անդամագրվելու ցանկություն ունի եւ ըստ որոշ տեղեկությունների, արդեն անդամակցության դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը “Երեւան գարեջուր” ընկերության սեփականատերն է:  Նա ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից: Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Հավելենք, որ ավելի վաղ Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը […]

Երեւանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով. Տարոն Մարգարյանի հայտարարությունը

‘’Սիրելի՛ երեւանցիներ, Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթեւ անելու եւ հասարակական փոխըմբռնման […]

Դաշնակցության թեժ տասնյակը. Հայկական ժամանակ

ՀՅԴ-ում եւս պնդում են, որ իրենք դեռ համամասնական ցուցակների քննարկումներ չեն սկսել: Դատելով, սակայն, այն սկզբունքից, որով մինչ այժմ ձեւավորվել են ՀՅԴ ցուցակները եւ համադրելով մամուլում եղած տեղեկությունները, այս անգամ Դաշնակցության համամասնական ցուցակի աոաջին տասնյակն ունենալու է մոտավորապես հետեւյալ պատկերը. ՀրանտՄարգարյան,  Վահան Հովհաննիսյան,  Արմեն Ռոատամյան,  Լեւոն Մկրտչյան,  Լիլիթ Գալստյան,  Դավիթ Լոքյան,  Արթուր Աղաբեկյան,  Աղվան Վարդանյան, […]

Իրանը եւ Ադրբեջանը “լուռ” հակամարտության մեջ են

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է եւս մեկ ահաբեկչական խմբավորման մասին, որը գործում է իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչություն իրագործել պատրաստվող ահաբեկիչներին ձերբակալել են երեքշաբթի երեկոյան, հաղորդում է “Интерфакс”-ը: Ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է “Հիզբալլահի” զինված թեւի ղեկավարների կողմից: Խմբավորման անդամները հետախուզական բնույթի տեղեկատվություն են հավաքել, ձեռք են բերել  հրազեններ, պայթուցիկ սարքեր եւ այլ […]

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 10:00 դրությամբ

Փետրվարի 22-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Արագածի շրջանի Ճարճակիս գյուղի եւ Ապարանի շրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ – Թթու ջուր – Ձորագլուխ, Լուսագյուղ – Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները: Փակ է նաեւ Սելիմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված