19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուրճը պայքարում է դիաբետի դեմ

Գերմանացի գիտնականները լայնամասշտաբ ուսումնասիրությունից հետո պարզել են, որ օրական 4 բաժակ սուրճը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի ռիսկը: Մասնագետները 9 տարվա ուսումնասիրությունից հետո եկել են այն եզրակացության, որ նման քանակով սուրճի պարբերաբար օգտագործումը 2-րդ տեսակի դիաբետով հիվանդանալու  հավանականությունը 30 տոկոսվ նվազեցնում է: Հատկանշական է, որ նման արդյունքի կարելի է հասնել թե կոֆեին պարունակող սուրճի օգնությամբ […]

Օբաման բլյուզ է երգում Սպիտակ տանը /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը` Միշել Օբաման, Սպիտակ տանը բլյուզի երեկո են կազմակերպել: Հանդիսավոր արարողությանը հրավիրվել են մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում` “Rolling Stones” խմբի վոկալիստ Միք Ջագերը եւ բլյուզի արքա Բի Բի Քինգը, հաղորդում է “Россия-24” հեռուստաալիքը: Նման ձեւաչափի երեկոներ Capitol Hill-ում կազմակերպվում են ամեն տարի` ավելի քան 30 տարիների ընթացքում` […]

Ռոբերտ Քոչարյանի անձնական վարկանիշը շատ ցածր է, Օսկանյանին դիվիդենտներ չի բերի

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անդամակցումը ԲՀԿ-ին չի խանգարի: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, Վարդան Օսկանյանը երբեք անձնական վարկանիշ չի ունեցել` նա ընդամենը թիմի անդամ է եղել: “Սիվիլիթասը” եղել է ընդամենը վերլուծական ակումբ եւ չի դիտվել որպես քաղաքական կառույց եւ չէր կարող վարկանիշ ապահովել”: Ահարոն Ադիբեկյանն ասել է, որ […]

Ե՞րբ Ծառուկյանը կհայտնվի խաղից դուրս վիճակում

“Դա չի հայտարարել Գագիկ Ծառուկյանը, որը որոշումներ է կայացնում ԲՀԿ-ի անունից, դա ասել է մի մարդ, որը նոր է մտնում կուսակցություն: Դա կարող է դառնալ նրա մասնավոր կարծիքը”,-այսօր Հենարան մամուլի ակումբում ասել է Սոցիոմետր սոցիոլոգիական հետազոտությունների նախագահ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով վերջերս ԲՀԿ-ացած Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե կոալիցիան իր ուժը կորցրել է: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, […]

“Հականախագահական” ցանկում Պուտինը` վերջին, իսկ Ժիրինովսկին առաջին տեղերում են

Ռուսաստանի Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների կենտրոնի կանխատեսումների համաձայն` Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները կկայանան մեկ փուլով, իսկ հաղթանակ կգրանցի Վլադիմիր Պուտինը` ձայների 58,6 տոկոսով, տեղեկացնում է Օմսկի մարզի տնտեսական-տեղեկատվական ալիքը: Կենտրոնի տվյալներով` Պուտինի ընտրական վարկանիշը գնալով աճում է, փետրվարի կեսերին այն հասել է արդեն 55 տոկոսի: Հարկ է նշել, որ “հակավարկանիշում” Պուտինն զբաղեցնում է վերջին տեղը: “Հականախագահական” […]

Սերժ Սարգսյան-ԵԽ պատվիրակություն հանդիպմանը խոսվել է Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ: Նախագահը ողջունել և կարևորել է պատվիրակության այցը մեր երկիր՝ նկատի առնելով Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը: Այսօրինակ այցելություններն ու շփումները, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին […]

Լոնդոնում տեղի է ունեցել “Brit Awards-2012” երաժշտական մրցանակաբաշխությունը /վիդեո/

Լոնդոնում տեղի է  ունեցել “Brit Awards-2012″ երաժշտական հեղինակավոր մրցանակաբաշխությունը: Ինչպես եւ “Գրեմմիի” մրցանակաբաշխությանը, այստեղ “օրվա հերոս” կրկին բրիտանացի երգչուհի Ադելն է եղել: Բրիտանական լավագույն ալբոմ է ճանաչվել Ադելի “21” ալբոմը: Նա նաեւ “լավագույն կին կատարող” անվանակարգում է մրցանակ ստացել: Էդ Շիրանը, որը ներկայացված էր 4 անվանակարգերում, 2 մրցանակի է արժանացել` “նորույթ” եւ “լավագույն կատարող” անվանակարգերի […]

“Գերծանրները” ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են, առաջատարը` ՀՀԿ-ն /վիդեո/

“Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը այսօր Հենարան մամուլի ակումբում ներկայացրեց ԱԺ առաջիկա ընտրություններին հնարավոր մասնակիցների ելակետային վարկանիշը: Հարցումն անցկացվել է ՀՀ բոլոր մարզերում`1650 ընտրողների շրջանում: Սխալի հավանականությունը, Ահարոն Ադիբեկյանի խոսքով, երկու տոկոս է կազմում: Նա ընդգծել է, որ ներկայացվող տվյալները հնարավոր է փոփոխվեն: Այսպես, Ահարոն Ադիբեկյանի հարցումների արդյունքներով, հարցվածների միայն 60 տոկոսն է […]

Տեղեկատվական պատերազմում տանուլ ենք տալիս` մեզ թվում է, թե պատերազմը վերջացել է. Ալ. Մանասյան

‘’1992թ. փետրվարի 26-28 Խոջալու բնակավայրում իրադարձություններ ծավալվեցին: Ղարաբաղյան ուժերը հայտնել էին Բաքվին, որ պետք է ազատագրեն Խոջալուն, ցույց է տրվել այն միջանցքը, որով պիտի դուրս գար խաղաղ բնակչությունը: Սակայն պաշտոնական Բաքուն չհանեց ժողովրդին, եւ երբ վերջին պահին ժողովուրդը դուրս է եկել Աղդամի մոտ, դիմահար կրակով սպանվել են’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված