14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Գերծանրները” ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են, առաջատարը` ՀՀԿ-ն /վիդեո/

“Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը այսօր Հենարան մամուլի ակումբում ներկայացրեց ԱԺ առաջիկա ընտրություններին հնարավոր մասնակիցների ելակետային վարկանիշը: Հարցումն անցկացվել է ՀՀ բոլոր մարզերում`1650 ընտրողների շրջանում: Սխալի հավանականությունը, Ահարոն Ադիբեկյանի խոսքով, երկու տոկոս է կազմում:

Նա ընդգծել է, որ ներկայացվող տվյալները հնարավոր է փոփոխվեն: Այսպես, Ահարոն Ադիբեկյանի հարցումների արդյունքներով, հարցվածների միայն 60 տոկոսն է հետեւում քաղաքական անցուդարձին, 15 տոկոսը դեռ չի հետեւում, իսկ 25 տոկոսն` ընդհանրապես չի հետաքրքրվում:  Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ քաղաքական ուժերի, նրանց առաջնորդների եւ նպատակների ու ծրագրերի ճանաչված լինելը ընտրողների ձայներին տիրանալու համար կարեւոր է:

Ադիբեկյանը շեշտեց, որ քաղաքական ուժերը մեր երկրում միմյանցից տարբերվում են ավելի շատ իրենց առաջնորդով, քան գաղափարախոսությամբ կամ նպատակներով: Ընտրողների նախընտրության մյուս ցուցանիշը, սոցիոլոգի խոսքով, սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունացման մեջ քաղաքական ուժերի ներդրումն է:

Ադիբեկյանի խոսքով, կայունացման մեջ առավել մեծ է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներդրումը, որոնք էլ հիմնականում պայամանավորում են ներկայիս քաղաքական զարգացումները: Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ հարցվածների 40 տոկոսը վստահ են, որ ընտրություններին լուրջ խախտումներ կլինեն, 55 տոկոսը համեմատաբար արդար ընտրություններ է ակնկալում:  Ըստ հարցումների, ընտրություններին մասնակցողների եւ որեւէ մեկի օգտին քվեարկողների թվաքանակը կազմում է 41 տոկոս, առավելագույն մասնակիցներինը տատանվում է 58-63 տոկոսի միջակայքում:

Սպասվող ընտրություններում, սոցիոլոգի խոսքով, կան գերծանր խաղացողներ` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, միջին կամ թեթեւ խաղացողներ` ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, “Ժառանգություն”: Հարցումների համաձայն, այս պահի դրությամբ, ՀՀԿ-ի վարկանիշը 16 տոկոս է, ԲՀԿ-ինը` 14,7 տոկոս է, ՀԱԿ-ինը 3,5 տոկոս, “Ժառանգությանը”` 2,1 տոկոս, ՀՅԴ-ինը ` 2,5,  ՕԵԿ-ինը` 2,15 տոկոս, այլ կուսակցություններինը` 0,4  տոկոս: Ինչ վերաբերվում է “Ազատ դեմոկրատներին”, Ադբեկյանի խոսքով, նրանց  գիտի բնակչության ընդամենը 0.1 տոկոսը:

“Գալիք ընտրությունների ելքը որոշվելու է ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության արդյունքում”,-նշեց Ահարոն Ադիբեկյանը: Ներկա պահին, ըստ նրա, այս երկու ուժերի  “ուժի վարկանիշերը” մոտ են իրար, թեպետ ԲՀԿ-ն 4-5ամիս զբաղվում է իր իմիջի ամրացմամբ, իսկ ՀՀԿ-ն միայն թույլ արձագանքել է միայն ՀԱԿ-ի` “երկխոսության հրավերին”:

Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ պաշտոնական քարոզարշավի ընթացքում պատկերը հնարավոր է փոխվի եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա, ԲՀԿ-ն կհասնի ռեւանշի նախորդ ընտրությունների պարտության դիմաց, թե ընտրությունները կընթանան նույն սցենարով` հաղթանակ բերելով ՀՀԿ-ին:
http://youtu.be/XxSx2oTeCzI

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ