20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր “սուպեր երեքշաբթի” է` ԱՄՆ-ի նախընտրական մրցապայքարի ամենաթեժ փուլը

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական պայքարը վճռական փուլում է: Այսօր ամերիկյան 10 նահանգների բնակիչները կքվեարկեն այն հանրապետական թեկնածուի օգտին, ում ուզում են տեսնել Օբամայի փոխարեն: Այս օրը ամերիկյան քաղաքական ժարգոնով անվանում են “սուպեր երեքշաբթի”: Հունվարի սկզբին սկսած հանրապետական թեկնածուների մրցապայքարում առայժմ չի պարզվել` ով է բացարձակ առաջատարը: Ավելին, շատ մասնագետներ ասում են, որ դա կարող է […]

Ախթալայի կոմբինատը վաճառվո՞ւմ է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի`  Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, Հայաստանում իր ունեցվածքը վաճառում է: Թաշճյանը որոշել է վաճառել նախ եւ առաջ լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի որ գլխացավանքն ավելի շատ է, քան եկամուտը: Նրանց գործերն առաջվա պես “լավ չեն”: Տեղեկությունը ճշտելու համար թերթի թղթակիցը  զրուցել է տիկին Թաշճյանի հետ: Վերջինս, սակայն, […]

“Արծիվներն” ու նախկին նախագահները պետք է սոլիդ լինեն. Առավոտ

 “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր խմբագրականում կարծիք է  հայտնել, որ “Հայոց արծիվներ”-ի նախագահ Խաչիկ Ասրյանը  պետք է արտահայտություններում զգույշ լինի: “Եթե հայոց գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանի եւ նրա համակիրների համար գլխավոր առաջնահերթությունն իսկապես պետությունն է, ինչպես որ նրանք հայտարարում են, ապա “արծիվները” պետք է ընտրեն այն արտահայտությունները, որոնք իրենց հրապարակային ելույթներում կիրառում են […]

Ալիեւը քննարկել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Իգոր Պոպովին` Ռուսաստան, Ռոբերտ Բրադկեին` ԱՄՆ, Ժակ Ֆորին` Ֆրանսիա, եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անժի Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը: Հանդիպմանը քննարկվել են հարցեր` կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարագավորման հետ:

Կարինե Խոդիկյան` Գռզոն կոճակ սեղմող չէ. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթը շարունակում է ներկայացնել անվանի մարդկանց տեսակետները, թե ում կուզեին տեսնել նոր խորհրդարանում: Դրամատուրգ, “Գրական թերթի” գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը պատասխանելով թերթի հարցին` նշել է, որ շատ կուզենար խորհրդարանում տեսնել ԱԺ նախկին պատգամավոր, “Սիլ-Գրուպ” ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին: ” Նա իր նախկին գործունեությամբ ապացուցել է, որ պետկերացնում է ինչ ասել է լինել պատգամավոր,  կոճակ […]

Արգամիչի ընտրատարածքը Սերգեյիչին. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի հավաստի աղբյուրների՝ թիվ 17  ընտրատարածքում “վերեւները”քննարկում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թեկնածության հարցը: Թերթը հիշեցնում է, որ այստեղից պատգամավոր է ընտրվել ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի  պետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ թերթի, վերջինիս եղբայր`  Ջոնիկ Աբրահամյանի  շրջապատը խիստ շահագրգիռ (բոլոր առումներով) հետեւում է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարության ընթացքին, անում […]

Ծառուկյանը Բոստանջյանին չի ընդգրկելո՞ւ ցուցակում.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ  “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է ձերբազատվել կուսակցության Աժ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանից: Պատիժը դրսետրվելու է այն կերպ, որ Բոստանջյանը ԲՀԿ համամասնական ցուցակի ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ տասնյակում տեղ չի զբաղեցնելու: Նա, ըստ որոշ տեղեկությունների, հաջորդ Աժ ԲՀԿ ցուցակով չի […]

ՀՀ նախագահի բրյուսելյան օրակարգից

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ: Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ […]

Ռուբեն Հայրապետյանի որոշումը. հայկական ֆուտբոլի ճակատագիրը

Փետրվարի 28-ին` Սերբիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ստիպված էր փակել իր Ֆեյսբուքյան էջը, քանի որ իր իսկ խոսքերով` “գրոհ” էր սկսվել Հայրապետյանի դեմ: Բանն այն է, որ 2:0 հաշվով պարտությունից հետո, Հայրապետյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ “տղաների  խաղի վրա ստվեր գցեց դարպասապահ Մելիքսեթյանը”: ” Ցավում եմ, բայց դուք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված