Ծառուկյանը Բոստանջյանին չի ընդգրկելո՞ւ ցուցակում.Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ” օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է ձերբազատվել կուսակցության Աժ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանից: Պատիժը դրսետրվելու է այն կերպ, որ Բոստանջյանը ԲՀԿ համամասնական ցուցակի ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ տասնյակում տեղ չի զբաղեցնելու:
Նա, ըստ որոշ տեղեկությունների, հաջորդ Աժ ԲՀԿ ցուցակով չի անցնելու: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանից, նա պատասխանել է, որ ԲՀԿ համամասնական ցուցակը դեռ քննարկման փուլում է:
Բոստանջյանի հետ զրուցել` թերթին չի հաջողվել, վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում և տեւական ժամանակ է` ընդհանրապես խուսափում է լրագրողների հետ շփումներից: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանը վաղուց արդեն դադարել է Բոստանջյանին վստահել, իսկ ԲՀԿ-ում եւ ԲՀԿ-ամերձ շրջանակներում Բոստանջյանին համարում են Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ականը` ԲՀԿ-ի ներսում: