Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի հետ
Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը ՀՅԴ խմբակցությունից: Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ: Է. Շարմազանովը Սեյմի նախագահի հետ զրույցում շնորհավորել է վերջինիս մարտի […]