07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռոբին Հուդը կամ Բարի Սամարացին մարդկանց անանուն ծրարներով փող է ուղարկում

Գերմանիայի հյուսիսում գտնվող Բրաունշվեյգում  հայտնվել է առեղծվածային “Ռոբին Հուդ“, որն արդեն քաղաքի բնակիչներին նվիրել է 190 հազար եվրո: Ռոբին Հուդը կամ Բարի Սամարացին, ինչպես նրան անվանում են համաքաղաքացիները, մարդկանց գումար է ուղարկում անանուն ծրարների մեջ:

Թե ում է օգնություն հարկավոր, Ռոբին Հուդն իմանում է թերթերից: Նա 10 հազար եվրոն դնում է ծրարի մեջ, ուղարկում համապատասխան հասցեով եւ նույնիսկ ակնարկում` ինչի վրա կարող է ծախսվել փողը:

Առաջին նմանօրինակ “երջանկության նամակ” են ստացել նախորդ տարվա նոյեմբերին հանցագործությունների զոհերի հիմնադրամի աշխատակիցները: Դրամը փաթաթած է եղել գերմանական թերթի մեջ, որում գրված է եղել այն հոդվածը, թե ինչպես են կազմակերպության աշխատակիցները օգնել գողությունից տուժած մի կնոջ` գտնելու գողին ու վերադարձնելու գողացված փողը:

Դրանից հետո բարեգործն օգնել է մի շարք եկեղեցական համայնքների, տարբեր բարեգործական կազմակերպությունների, քաղխորհրդին, մանկապարտեզներին, հիվանադանոցներին եւ այլ հաստատությունների: Ընդ որում` միշտ չէ, որ Ռոբին Հուդի ուղարկած գումարը բերվում է փոստով: Օրինակ` քաղաքային եկեղեցիներից մեկի քահանան սպիտակ ծրար էր հայտնաբերել եկեղեցում պահվող Աստվածաշնչի մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ