28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հանճարեղ Գաբրիել Գարսիա Մարկեսը նշում է 85-ամյակը

Այսօր լրանում է կոլումբիացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, “մոգական ռեալիզմի” հիմնադիր  Գաբրիել Գարսիա Մարկեսի 85-ամյակը:

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա “Գաբո” Գարսիա Մարկեսը  ծնվել է 1927-ի մարտի 6-ին կոլումբիական Արակատակա քաղաքում: Ապագա արձակիր, լրագրող հրատարակիչ եւ քաղաքական գործիչ Մարկեսին դաստիարակել են մայրական կողմի տատը եւ պապը: Հենց նրանք էլ ապագա գրողին ծանոթացրել են տեղի բանահյուսության եւ լեզվական հատկությունների հետ:

Մարկեսի առաջին վեպը, որի մասին սկսեց խոսել ողջ Լատինական Ամերիկան, “Գնդապետին ոչ ոք չի գրում” վեպն էր, որը թողարկվեց 1961-ին:  5 տարի անց Մարկեսը գրեց “Անպատեհ ժամին” վեպը: Սակայն համաշխարհային հռչակ Մարկեսին բերեց “Հարյուր տարվա մենություն” վեպը` գրված 1967-ին: Այն գրվել է 18 ամսում: Մարկեսը գրեթե դուրս չի եկել իր աշխատասենյակից, նա վաճառել է մեքենան եւ տան բոլոր հոգսերը թողել կնոջ վրա: Պարզվեց, դա անտեղի չէր:  Վեպի թողարկումը  “գրական երկրաշարժ” կատարեց: Վեպը գնվեց հաշված րոպեների ընթացքում եւ ռեկորդային ժամանակահատվածում թարգմանվեց եվրոպական հիմնական լեզուներով:

1982-ին Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի` “վեպերի եւ պատմությունների համար, որոնցում երեւակայությունը եւ իրականությունը համատեղվում են` արտացոլելով մի ամբողջ մայրցամաքի կյանքն ու հակամարտությունները”:

7 տարի հետո գրողի մոտ հայտնաբերվեց թոքերի քաղցկեղ, սակայն բժշկական միջամտությունից հետո հիվանդությունը նահանջեց, որին փոխարինեցին այլ հիվանդություններ: Մարկեսը 2 բարդ վիրահատության է ենթարկվել եւ շարունակում է պայքարել կյանքի համար` անդադար գրելով:

Մարկեսն այս տարի մի քանի հոբելյան է նշում` Նոբելյան մրցանակ ստանալու 30-ամյակը, հուշագրությունների թողարկման 10-ամյակը, ինչպես նաեւ “Հարյուր տարվա մենություն” վեպի 45-ամյակը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ