Ցրտահարվել են շտապօգնության բժշկուհու ոտքերը. 1 կմ-ից ավել ճանապարհը հաղթահարել են ոտքով
Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Ռոլանդ Խաչատրյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան Վարդենիսի հիվանդանոցում կանչ է գրանցվել Վերին Շորժայի գյուղապետի կողմից, որում ասված էր, որ Վ. Գետաշենցի 23 ամյա Սուրեն Ղարիբյանը շտապ բուժօգնության կարիք ունի: Վ.Շորժան- Վարդենիս 9 կմ երկարությամբ ճանապարհը ոչ միայն անբարեկարգ է, այլեւ` անանցանելի ձմռանը: Շտապօգնության կայանի բժիշկ Հրաչյա Հակոբյանը եւ բուժքույր Գալյա Մելքոնյանը մեկնել […]