Երկու օրում երկու ինքնասպանություն Լոռիում /վիդեո/
Մարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում Նունե Բասմաջյանի կողմից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայի 17 շենքի նկուղում հայտնաբերվել է նույն շենքի 31 բնակարանի բնակիչ 1928 թվականին ծնված Խորեն Բասմաջյանի դին` կախված վիճակում: Նրանք ամուսիներ էին, եւ ապրում էին երկուսով:
Նրանց աղջիկներն ամուսնացած են`ապրում են Վանաձորում, իսկ որդին Ռուսաստանի Դաշնությունում է: Նախնական վարկածով, 84-ամյա տղամարդը ինքնասպան է եղել:
Ինքնասպանության մեկ դեպք էլ երեկ` մարտի 13-ին է գրանցվել նույն մարզի Թումանյան քաղաքում: 1-ին թաղամասի 5-րդ փողոցի 10-րդ շենքի բնակիչ, 1932 թվականին ծնված Հրանտ Ասատրյանը, տնից ոչ հեռու, անասնագոմում առաստաղից պարանի միջոցով կախվելով` ինքնասպան է եղել:
Ինքնասպան եղած տղամարդկանց կողմից թողած ոչ մի գրություն չի հայտնաբերվել:
http://www.youtube.com/watch?v=jVyOH8ZnPDI&feature=youtu.be