21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բանգլադեշում տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը գերազանցել է 140-ը /վիդեո/

Բանգլադեշի Մեգհնա գետի վրա լաստանավի վթարի արդյունքում զոհվածների թիվը հասել է 142-ի, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ավելի վաղ հայտնում էին 123 զոհերի մասին: Փրկել հնարավոր է եղել 35 մարդու, որոնց իր տախտակամած է վերցրել հակառակ ուղղությամբ շարժվող մեկ այլ լաստանավ: Ինչպես նշել են տեղի ԶԼՄ-ները, եւս 40 մարդ ինքնուրույն է փրկվել: “Շարիատպուր-1” լաստանավը թեքվել է […]

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, “Փյունիկ” բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՊՃՇՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, աշխատանքային այցով կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի  հետ: […]

Վարդան Օսկանյանին չի ազատում մարտի 1-ի համար պատասխանատվությունից /վիդեո/

Քիչ առաջ անդրադառնալով այն հարցին, թե ինչու ‘’Ազատ դեմոկրատները’’ համագումարին չեն հրավիրել ներկայացուցիչներ Կոալիցիայից, ‘’Ազատ դեմոկրատներ’’-ի վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ համագումարին հրավիրվել են այն ուժերը, որոնք ըստ իրենց, չեն խոչընդոտում երկրի զարգացմանը: Մասնավորեցմանը, թե ինչու է համագումարին հրավիրված Վարդան Օսկանյանը, Քոքոբելյանն ասաց, որ Օսկանյանը հրավիրված է, որպես անհատ: Արարատ Զուրաբյանը կողքից հավելեց, թե […]

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հերքել է Իրանին վերջնագիր ներկայացնելու տեղեկությունը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը  հերքել է ռուսական ԶԼՄ-ների տարածած լուրը, ըստ որի վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով, հաղորդում է “Reuters”-ը: Խոսքը վերաբերում է այն տեղեկությանը, որ ԱՄն պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Լավրովին խնդրել է փոխանցել իրանական իշխանություններին, որ ապրիլին կայանալիք միջազգային միջնորդների վեցյակի բանկցություններին Իրանը վերջին հնարավորությունը կունենա` պատերազմից խուսափելու: Սակայն նախօրեին պետդեպարտամնետի […]

Մենք ունենք քաղաքական կամք եղբայրաբար ձեռք սեղմել . Քոքոբելյանը` “Ժառանգության” հետ դաշինքի մասին

“Ազատ դեմոկրատները” ընտրություններին մասնակցելու ուղին հայտարարում է իշխանության ձեւավորման ամենաօրինական եւ նախընտրելի ուղին: Այսօր կուսակցության արտահերթ համագումարին իր հաշվետու ելույթում հայտարարեց “Ազատ դեմոկրատներ”-ի վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նա հայտարարեց, որ կուսակցությունը լրջորեն պատրաստվում է ընտրություններին, բայց եւ պատրաստ է  հանդես գալ նաեւ գաղափարական  նույն նպատակները հետապնդող քաղաքական ուժի հետ: Քոքոբելյանը հատուկ անդրադարձավ “Ժառանգության” հետ դաշինքի […]

Տավուշում եւ Գեղարքունիքում փակ ճանապարհներ կան

Մարտի 16-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են:Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ,  Գեղարքունիքի մարզում` Մաքենիս գյուղի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք եւ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Մարտի 16-ի ժամը 08.30-ի […]

ՀԱԿ երիտասարդների դատը հետաձգվեց

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Փաստաբան   Ստեփան Ոսկանյանը դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալ` Դավիթ Քիրամիջյանը  զանգահարել է իրեն եւ տեղյակ պահել, որ  վատառողջ է եւ չի կարող դատարան գալ: Դավիթ Քիրամիջյանը […]

Կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ. Մաշտոցի այգու պաշտպանները չեն հանդարտվում

Այսօր ‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘ Օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել. Հայաստանի կառավարությունը փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կոչ բոլոր քաղաքացիներին՝ պաշտպանել Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը: Անդրադառնալով 2012թ. մարտի 15-ի ՀՀ կառավարության որոշմանը եւ դրա վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ ցանկանում ենք վերստին հստակեցնել բազմիցս բարձրաձայնված մեր պահանջը: […]

Պարսից ծոցի երկրները եւս կփակեն իրենց դեսպանությունները Սիրիայում

Պարսից ծոցի արաբական երկրների  համագործակցության խորհուրդը հայտնել է խորհրդի անդամ-երկրների Սիրիայում գոյություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու մտադրության մասին, տեղեկացնում է “AFP”: Խորհրդի անդամներն են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Բահրեյնը, Քաթարը, Օմանը եւ Քուվեյթը: Նրանք հայտնել են, որ այդ քայլի պատճառ են հանդիսանում “սիրիական վարչակարգի չդադարող գործողությունները` ուղղված սեփական ժողովրդի ոչնչացմանը”, ինչպես նաեւ  Դամասկոսի` “ճգնաժամը հարթելու բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված