15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ. Մաշտոցի այգու պաշտպանները չեն հանդարտվում

Այսօր ‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘ Օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել. Հայաստանի կառավարությունը փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կոչ բոլոր քաղաքացիներին՝ պաշտպանել Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը:

Անդրադառնալով 2012թ. մարտի 15-ի ՀՀ կառավարության որոշմանը եւ դրա վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ ցանկանում ենք վերստին հստակեցնել բազմիցս բարձրաձայնված մեր պահանջը: Մաշտոցի պուրակում կրպակները կառուցվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով, որի վերաբերյալ մենք տվել ենք հանգամանալից իրավական հիմնավորումներ: Այս պարագայում ավելորդ ենք համարում դրանց ժամանակավոր լինելու հանգամանքի քննարկումը. օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել:

Անընդունելի ենք համարում մշտական եւ ժամանակավոր եզրույթների նման շահարկումը: Մեր պահանջը հստակ է՝  կառուցված շինություններն անհապաղ ապամոնտաժել՝ Մաշտոցի պուրակը պահպանելով եւ բարեկարգելով որպես հանրային կանաչ գոտի: Ո՛չ, կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ դրանով Հայաստանի գործադիր իշխանությունը պաշտպանեց եւ փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կառավարությունը գերադասեց մի քանի անձանց մասնավոր շահը եւ ոտնահարեց հանրային շահը:

Մաշտոցի պուրակի պաշտպանությանն ուղղված մեր օրինաչափ գործողությունները շարունակվելու են մինչեւ խնդրի իրավական հանգուցալուծումը՝ հօգուտ հանրային շահի: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ մեզ պաշտպանելու Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը: Միաժամանակ պահանջում ենք պատկան մարմիններից բացահայտել եւ հրապարակայնորեն պատասխանատվության ենթարկել մարտի 14-ի երեկոյան ոստիկանության կողմից այգում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հրաման տված պաշտոնյաներին եւ հրամանը կատարող ոստիկաններին’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Մենք ենք այս քաղաքի տերը’  քաղաքացիական նախաձեռնության մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ