10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հերքել է Իրանին վերջնագիր ներկայացնելու տեղեկությունը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը  հերքել է ռուսական ԶԼՄ-ների տարածած լուրը, ըստ որի վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով, հաղորդում է “Reuters”-ը:

Խոսքը վերաբերում է այն տեղեկությանը, որ ԱՄն պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Լավրովին խնդրել է փոխանցել իրանական իշխանություններին, որ ապրիլին կայանալիք միջազգային միջնորդների վեցյակի բանկցություններին Իրանը վերջին հնարավորությունը կունենա` պատերազմից խուսափելու:

Սակայն նախօրեին պետդեպարտամնետի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Քլինթոնը Լավրովի միջոցով ոչինչ էլ չի փոխանցել իրանական կողմին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Քլինթոնն օգտագործել է “վերջին” բառը, Նուլանդը հավաստել է, որ պետքարտուղարը չի օգտագործել այդ բառը ողջ հանդիպման ընթացքում:

Իսկ ահա ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը ոչ հերքել է, ոչ էլ` հաստատել այդ  տեղեկությունը:

Քլինթոնի եւ Լավրովի բանակցությունները կայացել են մարտի 12-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ