Մենք ունենք քաղաքական կամք եղբայրաբար ձեռք սեղմել . Քոքոբելյանը` “Ժառանգության” հետ դաշինքի մասին
“Ազատ դեմոկրատները” ընտրություններին մասնակցելու ուղին հայտարարում է իշխանության ձեւավորման ամենաօրինական եւ նախընտրելի ուղին: Այսօր կուսակցության արտահերթ համագումարին իր հաշվետու ելույթում հայտարարեց “Ազատ դեմոկրատներ”-ի վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Նա հայտարարեց, որ կուսակցությունը լրջորեն պատրաստվում է ընտրություններին, բայց եւ պատրաստ է հանդես գալ նաեւ գաղափարական նույն նպատակները հետապնդող քաղաքական ուժի հետ:
Քոքոբելյանը հատուկ անդրադարձավ “Ժառանգության” հետ դաշինքի ստեղծմանը:
“Մենք ցանկանում ենք “Ժառանգության” հետ կազմել արդար միություն, դաշինք, որի հասարակական պահանջարկը վաղուց է հասունացել, որը կլինի իրավահավասար, վեր կլինի կուսակցական գործընթացներից:
Մենք պետք է ունենանք քաղաքական կամք եւ այո, մենք ունենք այդ կամքը եղբայրաբար ձեռք սեղմենք եւ դրանով իսկ նոր քաղաքական մշակույթի հիմք դնենք”,-հայտարարեց նա: Քոքոբելյանը հայտարարեց, որ “Ժառանգությունն” այն ուժն է, որը ազնիվ է իր նպատակներւոմ եւ համահունչ ժամանակի պահանջներին:
“Մեր երկու ուժերի միավորումը հեռանկարային երկարատեւ գործունեությունը կարող է հանգեցնել երկրում ոչ թե ձեւական, այլ երկարատեւ ու լուրջ փոփոխությունների”,-հայտարարեց նա ու հավելեց, թե փոփոխություններն անխուսափելի են::
“Վաղը մենք հաղթելու ենք հանուն մեր գաղափարի եւ նպատակների իրագործման, հանուն մեր երկրում ապրելու համար, հաղթելու ենք գաղափարներով , ծրագրերով ու մտքի ուժով”,-կուսակիցներին դիմեց եւ ելույթը եզրափակեց Խաչատուր Քոքոբելյանը: