24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԻՊ-ն անցավ Մշակույթի նախարարությանը

ՄԻՊ-ը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները  Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել թանգարանների պահպանման և զարգացման ուղղությամբ: Ցուցադրական տարածքների պակասի պատճառով թանգարաններում ցուցադրվում են պետական պահոցներում պահվող թանգարանային հավաքածուների մոտ 9%-ը: Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել թատրոնների նյութատեխնիկական հագեցվածության խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն ունի հիմնանորոգման […]

Վարդան Բոստանջյանը խոսել է իր եւ Ծառուկյանի հարաբերությւնների մասին

Թերթը զրուցել է ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հետ, ով խորհրդարանում ԲՀԿ-ի “զարկերակային” պատգամավորներից է, սակայն ինչ-ինչ պատճառներով այս անգամ նա կուսակցության համամասնական ցուցակում չընդգրկվեց: Բոստանջյանը փորձել է պարզաբանել ստեղծված իրավիճակը. -Ճիշտն ասած, ես ոչ էլ հակված եմ պատճառներ փնտրելուն: -Այսինքն նորմա՞լ էր, որ ԲՀԿ-ն Ձեզ չընդգրկեց իր համամասնական ցուցակում: -Դե, ի՞նչ  կարող եմ անել, եթե նորմալ […]

Ավտոմեքենան գետն է ընկել

Մարտի 27-ին, ժամը 01.59-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեվս չբացահայտված հանգամանքներում “Վազ-21011” մակնիշի 06 ՏՕ 201 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եվ շրջվել գետը: Մինչ հրշեջ֊ փրկարարների դեպքի վայր հասնելը` […]

Խիզախ ռեժիսորը հրաժարվել է 10 մլն դոլար պարգեւից /վիդեո/

Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնին, ում հաջողվեց հասնել Չելենջերի անդունդին` Մարիանյան փողրակի ամենախոր կետին, եւ հաջողությամբ վերադառնալ, ցանկանում են պարգեւատրել: Ինչպես տեղեկացնում է “CNN”-ը, նրան մտադիր են գումարային պարգեւ տալ` 10 մլն դոլարի չափով: Մինչ այս Մարիանյան փողրակ սուզվելը հաջողվել էր միայն 2 հոգու` շվեյցարացի ինժեներ Ժակ Պիկարին եւ ամերիկացի կապիտան Դոն Ուոլշին: Դա 1960-ին էր: […]

“Բանգլադեշցի Համոյի” քրեական գործի քննությունը երկարաձգվեց. Հայկական ժամանակ

Հունվարի 18-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված, բայց 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակված Աշոտ Ավետիսյանի` “Բանգլադեշցի Համոյի” վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին թերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Թերթը հիշեցնում է, որ ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր […]

Դարձյալ Հովիկ Աբրահամյանին վերադարձնելու շուրջ. 168 Ժամ

Թերթը տեղեկացնում է, որ Հովիկ Աբրահամյանի եղբայր` Ջոնիկ Աբրահամյանը, ով առաջադրվել էր Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում, ինքնաբացարկ է հայտնել Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ-ն այդ տարածքում առաջադրել է Կարինե Պողոսյանի թեկնածությունը, ով ասում են, Աբրահամյանների բարեկամուհին է: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքել է լուրերն այն մասին, թե Ջոնիկ Աբրահամյանը որոշել էր առաջադրվել իշխանությունների […]

Օբաման Դավութօղլուին մատով է կանչում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ավարտից հետո թեժ քննարկման առիթ է դարձել Օբամայի վերաբերմունքը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդեպ: Օբամայի եւ Էրդողանի համատեղ մամլո ասուլիսից հետո ԱՄՆ նախագահը մատով կանչել է Դավութօղլուին` նշան անելով, որ իրենց հետեւի: Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդական-հանրապետական կուսակցության անդամները Օբամայի արարքն ընդունել են որպես վիրավորանք թուրք […]

Գեներալ Մանվելը` ՀՀԿ թեկածուի դեմ. “Հրապարակ”

ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եւ նրա հորեղբոր` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հակամարտությունը շարունակվում է: “Չնայած գեներալը կամ նրա մերձավոր շրջապատի որռւէ ներկայացուցիչ չառաջադրվեցին թիվ 20 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Հրանտ Գրիգորյանը, սակայն հնարավոր է, որ Գրիգորյանը պաշտպանի իր եղբորորդու հակառակորդներից մեկին”,-գրում է թերթը եւ հղում անելով իր աղբյուրներին նշում, որ այս ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված […]

ԱԳՆ շենքը վաճառվել է 400 մլն դոլարով. “Հայացք”

Թերթի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ` Հայաստանի արտգործնախարարության շենքն արդեն վաճառվել է` 400 մլն դոլարով այն գնել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող արտասահմանյան մի ընկերություն: “ԱԳՆ-ն կտեղափոխվի արդարադատության նախարարության նախկին շենք: Հետաքրքիր է, որ կենտրոնական փոստի շենքն էլ գնել է “Հիլթոնը”,-գրում է թերթը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված