15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինքնաբացարկ հայտնած ՀՀԿ-ականների անունները

Չորրորդ գումարման ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը, Վազգեն Կարախանյանը, Ռաֆիկ Պետրոսյանը մանդատ չեն ունենա: Հիշեցնենք, որ2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 25-ը` 18:00-ն, որից […]

‘Գազ-24’-ը բախվել է մոտոցիկլետին.կա 3 վիրավոր

Մայիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ‘ԳԱԶ-24’  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 88-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված ‘Մուրավեյ’ մակնիշի մոտոցիկլետի, ինչի հետեւանքով մոտոցիկլետի վարորդը եւ նույն վայրում գտնվող երկու երիտասարդներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ‘ԳԱԶ-24’-ի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները ‘ԳԱԶ-24’-ի վարորդին բերման են  ենթարկել բաժին: Կատարվում է […]

Վրաերթի ենթարկված զինվորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հայաստանի ՊՆ N զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել: Մայիսի 24-ին , ժամը 15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Հովակիմյանը ‘’Կռազ’’ մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Մելիքյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Այդ մասին Henaran.am-ի […]

Վրաերթ եւ փախուստ

Մայիսի 24-ին, ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա   և դիմել փախուստի, իսկ աղջիկը  բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

Սողանք` Երեւանում

Մայիսի 25-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշի 33-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում տեղի է ունեցել սողանք: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Մարդկանց խոշտանգումներն Ադրբեջանում մահվան պատճառ են դարձել. Պետդեպ

Ադրբեջանի  օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները գտնվում են երկրի նախագահի վերահսկողության տակ: Այդ մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած 2011-ի ամենամյա զեկույցում: Նշելով խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բազմաթիվ բռնությունների մասին` զեկույցն ընդգծում է խոսքի եւ հավաքների անցկացման ազատության սահմանափակումը: Որպես օրինակ է բերվում այն, որ գարնանը բռնությամբ ցրվել են մի քանի բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանաջում […]

Պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը. Ոստիկանություն

Այսօր ՀՀ Ոստիկանությունը շնորհավորել է հանրապետության շրջանավարտներին` ‘Վերջին զանգի’ կապակցությամբ. ‘Այսօր հանրապետության դպրոցներում կհնչի ‘Վերջին զանգը’, ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով: Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը: Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու […]

Մեղավորը կառավարությունը չէ, այլ գյուղնախարարությունը. փորձագետ

Կառավարության կողմից Ռուսաստանից ներկրված սերմացուն շատ բարձր որակի էր, սակայն գյուղատնտեսության նախարարությունը սերմացուի վերաբաշխման գործում թերացավ եւ Սիսիանում, Արարատում, Արմավիրում ներկրվել է տեղական սերմացու, որը ցածր որակ ունի: Փաստորեն` Կառավարության այդ ծրագիրը ստորին օղակները ձախողեցին: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով` գյուղատնտեսության […]

ՀՀԿ-ում որոշել են. առայժմ` այսպես

Իշխող “Հանրապետական” կուսակցության համար խորհրդարանական ընտրություններն ու դրա հետ կապված քննարկումները հետեւում են: Henaran.am-ին հասած տեղեկություններով, ՀՀԿ-ն երեկ գործադիրի նիստին որոշում է կայացրել կառուցողական մթնոլորտում, առանց “փոխհրաձգությունների” առաջ շարժվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ քաղաքական պայքարը շարունակվելու է քաղաքակիրթ մթնոլորտում` առանց որեւէ քաղաքական ուժին ուղղված վիրավորանքների եւ “սեւ” տեխնոլոգիաների: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված