18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԳ նախարարը կգլխավորի ՀՀ պատվիրակությունը “Ռիո+20″գագաթաժողովին

“Ռիո+20” կայուն զարգացմանը եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրազիլիա կմեկնի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը: Գագաթաժողովին նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը:

Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն նաեւ այսօր

Մոսկվայում շարունակվում են բանակցությունները Իրանի եւ “վեցյակի” միջնորդների միջեւ Թեհրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նշում են, որ  “կազմակերպված եւ լուրջ” մթնոլորտ է տիրում, չնայած դիրքորոշումների հակասությանը եւ որոշակի քայլեր անելու սպասելիքներին, գրում է “Российская газета”-ն: Բանակցությունների նախորդ փուլի ժամանակ, որը տեղի  է ունեցել Բաղդադում, “վեցյակն” Իրանին էր ներկայացրել միջուկային ծրագրի կարգավորման տարբերակները, որոնք հիմնված […]

ԵՄ- ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները մեկնարկում են

Հունիսի 19-20-ին Բրյուսելում կմեկնարկի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Բանակցություններին մասնակցելու նպատակով Բրյուսել կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցային ուղղություններին առնչվող հարցեր: Պատվիրակություն […]

Բերլուսկոնին կրկին սկանդալների կենտրոնում է

Իտալական դատարանը պահանջել է 3 տարի եւ 8 ամիս ազատազրկման ենթարկել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին` իր սեփական “Mediaset” հոլդինգում ֆինանսական խարդախություններ անելու համար, հայտնում է “Reuters”-ը: Մեղադրող կողմը պահանջել է 4 տարվա ազատազրկման ենթարկել նաեւ հոլդինգի նախագահ Ֆեդելե Կոնֆալոնիերին: Բերլուսկոնին, Կոնֆալոնիերին եւ “Mediaset”-ի ղեկավարության այլ անդամներ մեղադրվում են օֆշորային հաշիվների միջոցով արտասահմանյան ֆիլմերի եւ […]

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը

Նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ շփման գծում: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից  հայտնում են, որ շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ Ադրբեջանի կողմից, սակայն հրաձգությունը չի կրել պարբերական բնույթ: Հիշեցնենք, որ վերջին  շրջանում  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ:

Ստեփանակերտի օդանավակայանը կվերագործարկվի՞

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ […]

Սամբոյի առաջնություն Երեւանում

Հունիսի  22-24-ը  Երեւանում կանցկացվի Նելսոն Ստեփանյանի անվան Սամբոյի III միջազգային առաջնությունը` նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակին: Մրցաշարերին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից (Լենինգրադյան, Ռոստովյան, Ուլյանովյան, Սվերդլովյան շրջաններ, Կրասնոդարի երկրամաս), Վրաստանից, Թուրքմենստանից, Հունաստանից, Ֆրանսիայից:    

Պուտինը եւ Օբաման քննարկել են Սիրիայի եւ Իրանի խնդիրները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “Մեծ քսանյակի” գագաթաժողովի շրջանակներում  հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեքսիկական Լոս-Կաբոսում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Բանակցությունների ընթացքում 2 երկրների ղեկավարները մասնավորապես քննարկել են Սիրիայի դրությունը: Հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սիրիայի ժողովրդին հարկավոր է հնարավորություն տալ ինքնուրույն որոշելու իր զարգացման հետագա ուղին: 2 երկրների ղեկավարները […]

Օսկանյանը փորձում է ներկայանալ որպես “քաղաքական հալածյալ”. Գորիկ Հակոբյան

“Հարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա: Հմուտ դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող գործիչը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց  նման հայտարարություն անել և շեղել հանրության ուշադրությունը՝ փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների  “անմեղ զոհի” կերպար: Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի մամուլին դիմելուց հետո”,-երեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված