05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանում  գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը  մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը: ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիստի մասնակիցները  […]

Առաջին մոմը «Hyatt Place»-ում

Այսօր Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում  կբացվի «Hyatt Place»  հյուրանոցային համալիրը: Լրագրողների հետ զրույցում  բացման առիթով «Hyatt Place» հյուրանոցային ցանցի Եվրոպա տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Անսելը նկատեց, որ հյուրանոցի բացումը կզարգացնի զբոսաշրջությունը Հայաստանում . «Հայաստանում եղել եմ  բազմաթիվ անգամներ ու միջազգային կազմակերպությունների մուտքը Հայաստանի տնտեսության համար մեծ դեր կունենա,-ասաց Անսելը,-«Hyatt Place»-ի կարևորագույն նպատակը բարձրակարգ հյուրասիրությունն է […]

«Կորել է Իրանի կողմից ՀայՌուսգազարդին տրամադրված 2 միլիոն դոլար գումարը»

Լոզանում ապրիլի 2-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցնյակի» և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնագիրը սկիզբ դրեց մի շարք քաղաքական գործընթացների թե մեր տարածաշրջանի կտրվածքով, և թե միջազգային ասպարեզում: Այս գործընթացները, բնականաբար, չեն կարող անհետևանք մնալ Հայաստան-Իրան հարաբերությունների համար: Հաշվի առնելով ՀՀ-ի դրական հարաբերությունները Իրանի հետ՝ Լոզանի համաձայնագիրը հսկայական ոգևորություն առաջացրեց Հայաստանում: Անցած ամսվա […]

Գները թանկանում են, հայ մարդը` էժանանում

Էլեկտրաէներգիան եթե չթանկացնեն, մի ուրիշ բան կմտածեն` հացը կթանկացնեն, գազը կամ մի ուրիշ բան: Օրինակ, տրանսպորտը չթանկացրին, փոխարենը գազը թանկացրին։ Այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց երաժշտագետ Դանիել Երաժիշտը։ Նա հիշեց, որ մեկ տարի առաջ գազի թանկացման ժամանակ ընկերները իրեն հույս էին տալիս, որ թունելի ծայրում լույս է վառվում. «Բայց եթե […]

Ինքնաբացարկ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից Սամվել Հակոբյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը շարունակում են 5 թեկնածուներ․ Վահագն Գևորգյանը, որի թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը, Էդվին Թադևոսյանը, Կարապետ Իսրայելյանը, Արթուր Հարությունյանը(Պալաչ) եւ մյուս Արթուր Հարությունյանը: Հիշեցնենք, Աբովյանում քաղաքապետի ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: 

Գիշերօթիկներում երեխաներին ծեծո՞ւմ են

«Մանրամասն մեր եզրակացություններում ներկայացված են, և եթե ունեք ցանկություն տեղեկանալու, ես պատրաստ եմ նախարարության եզրակացության վերաբերյալ փաստաթուղթը տրամադրել լրատվամիջոցներին» ,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ անդրադառնալով ՄԻՊ-ի զեկույցում նշված հայտարարությանը, թե գիշերօթիկ դպրոցներում երեխաներին ճնշում են, իսկ սնունդն ու դեղորայքը չեն համապատասխանում սահմանված չափանիշներին:   Հարցին, թե […]

Նալբանդյանը Սիրիայում հանդիպում է ունեցել Բաշար ալ- Ասադի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին Սիրիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Բաշար ալ-Ասադը բարձր է գնահատել Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Սիրիայի նախագահն ասել է. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. […]

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահը բոյկոտում է 2018 թ. Աշխարհի առաջնությունը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայկը հայտարարել է, որ ինքը կողմ է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը բոյկոտելուն: Նա կոչ է արել մյուս երկրներին էլ միանալ այդ բոյկոտին, որպեսզի արդյունավետ լինի: Պաշտոնյան անդրադարձել է նաեւ ՖԻՖԱ-ի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին ու ասել, որ կառույցի նախագահ Բլատերի նախագահության տարիներին կոռուպցիայի մակարդակը շատ է բարձրացել: Դայկը […]

Հովիկ Աբրահամյանը Բուրաբայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է  Ղազախստանի Հանրապետություն՝  մասնակցելու ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:  Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նույն օրը երեկոյան Բուրաբայում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների վարչապետները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված