04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ քանակով ծիրան ենք արտահանելու

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ վիճակում է ներկայումս: Նրա խոսքով՝ այս պահին տնտեսական աճը կազմում է 4.8%, ինչը մինչև տարեվերջ կաճի։ «Մթերումների առումով ևս խնդիր չենք ունենալու, պտուղ բանջարեղեններ, խաղող և այլն, մթերողները պատրաստ են ընդունելու և մշակելու, որոշակի խնդիրներ կան արտահանումների հետ, որոնք առաջիկայում, համոզված եմ, […]

Աջափնյակում 5-ամյա երեխայի գլուխը մնացել է վերելակի դռների արանքում

ՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը և […]

Արտակարգ իրավիճակ Հանրապետության հրապարակում /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց այսօր «թեժ» էր: Նաիրիտցիները ողջ նիստի ընթացքում աղաղակում էին՝ պահանջելով պարտքի մարում: Նիստի ավարտից հետո էլ նրանք որոշեցին երբ կազմակերպել Հանրապետության հրապարակում, սակայն երթը վերածվեց նստացույցի փողոցի կենտրոնում: Տիգրան Մեծ-Ամիրյան խաչմերուկում նրանք նստել էին գետնին ու պահանջում էին, որ վարչապետն իրենց մոտենա ու վերջնական պատասխան տա, թե երբ են մարելու իրենց պարտքերը: […]

Ամուսնու հետ վիճելիս կինը 6-րդ հարկից դուրս է նետել 3-ամյա որդուն /վիդեո/

Մոսկվայում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել: Ամուսնու հետ վեճի ժամանակ կինը 6-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից դուրս է նետել իր 3-ամյա որդուն, հայտնում է ntv.ru-ն: Փոքրիկը տեղում մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Աղջիկները չեն սիրում խոսել սելեկտիվ աբորտներից

«Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ն Լոռու մարզի երեք համայնքներում՝ Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, իրականացնում է «Նա նեի փոխարեն» ծրագիրը։ Այն ուղղված է պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ։ ՀԿ ներկայացուցիչները կարծում են, որ քննարկումների միջոցով երիտասարդները կկարողանան ճիշտ պատկերացումներ կազմել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով առաջացող բացասական հետևանքների վերաբերյալ։ Ընդ որում, լոռեցի երիտասարդները խնդիրը բարձրացնելու […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին

Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։ Զրուցակիցները անդրադարձան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի […]

Պայմանավորվածությունը չխախտել

Կառավարության այսօրվա նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» որոշումը: Փոփոխությունը հետևյալն է՝ «Ավագանու կողմից առաջադրանքին հավանություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը մերժման հիմքերը վերացնելուց հետո (եթե հնարավոր է դրանք վերացնել) տաս աշխատանքային օրվա ընթացքում առաջադրանքը կրկին ներկայացնում է ավագանու քննարկմանը` […]

Որդեգրման ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող կարգավորումներ են անհրաժեշտ

      Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական ընդլայնված նիստը։   Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված