25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արտակարգ իրավիճակ Հանրապետության հրապարակում /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց այսօր «թեժ» էր: Նաիրիտցիները ողջ նիստի ընթացքում աղաղակում էին՝ պահանջելով պարտքի մարում: Նիստի ավարտից հետո էլ նրանք որոշեցին երբ կազմակերպել Հանրապետության հրապարակում, սակայն երթը վերածվեց նստացույցի փողոցի կենտրոնում: Տիգրան Մեծ-Ամիրյան խաչմերուկում նրանք նստել էին գետնին ու պահանջում էին, որ վարչապետն իրենց մոտենա ու վերջնական պատասխան տա, թե երբ են մարելու իրենց պարտքերը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջեց ազատել ճանապարհը, սակայն նրանք անդրդվելի էին: Ի վերջո նրանք կրկին վերադարձան կառավարության շենքի դիմաց, երբ տեղեկացրին, որ վարչապետը երկրից մեկնում է և երբ կվերադառնա, կլսի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պարզաբանումները նաիրիտցիների խնդրի հարցով: 

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ