16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեծ քանակով ծիրան ենք արտահանելու

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ վիճակում է ներկայումս: Նրա խոսքով՝ այս պահին տնտեսական աճը կազմում է 4.8%, ինչը մինչև տարեվերջ կաճի։ «Մթերումների առումով ևս խնդիր չենք ունենալու, պտուղ բանջարեղեններ, խաղող և այլն, մթերողները պատրաստ են ընդունելու և մշակելու, որոշակի խնդիրներ կան արտահանումների հետ, որոնք առաջիկայում, համոզված եմ, կկարգավորվեն»,-ասաց նա։

Նախարարն ընդգծեց, որ այս տարի ծիրանի մեծածավալ արտահանում է իրականացվելու: Նա ընդգծեց, որ այս պահին գյուղատնտեսական շուկայում ամբողջը տեղական ապրանքներ են՝ մրգեր, բանջարեղեն։ Սերգո Կարապետյանը անդրադարձավ նաև ջրամբարների լցվածությանը և նշեց, որ ջրի ծավալը այս տարի անհամեմատ գերազանցում է նախորդ տարվա ծավալին։

Նախարարի փոխանցմամբ՝ այս շաբաթ օրվանից կգործի ավանդական դարձած գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ