27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պայմանավորվածությունը չխախտել

Կառավարության այսօրվա նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» որոշումը:

Փոփոխությունը հետևյալն է՝ «Ավագանու կողմից առաջադրանքին հավանություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը մերժման հիմքերը վերացնելուց հետո (եթե հնարավոր է դրանք վերացնել) տաս աշխատանքային օրվա ընթացքում առաջադրանքը կրկին ներկայացնում է ավագանու քննարկմանը` սույն կետով սահմանված կարգով:

Նշված ժամկետում առաջադրանքը կրկին չներկայացնելու դեպքում առաջադրանքը համարվում է հավանության չարժանացած: Բացասական եզրակացության դեպքում մարզպետը գոտևորման նախագծի առաջադրանքը հետ է ուղարկում համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը թերությունները ուղղելու հնարավորության դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղղում է դրանք և առաջադրանքը կրկին ներկայացնում մարզպետին: Նշված ժամկետում առաջադրանքը կրկին չներկայացնելու դեպքում առաջադրանքը համարվում է չհաստատված»:

Եղիազարյանը խնդրեց երկու օր ժամանակ տալ այս փոփոխությունը ուժ մեջ մտնելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ավելի վաղ էլ ասել է, որ եթե կան իրավական հարցեր որոշումների հետ կապված, ապա պետք չէ մտցնել այն կառավարության օրակարգ: <<Պայմանավորվեցինք չէ՞ այն օրը>>,-ասաց նա՝ դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Նախարարը նշեց, որ իրենց ի զգուշացվել այս մասին: <<Չի եղել ոչ մի նման դեպք, նման դեպքերում հայտնեք մեզ>>,-Արմեն Եղիազարյանին դիմեց նախարարը: Եղիազարյանն էլ ասաց, որ վերջին պահին է հարց ծագել նախագահական ապարատի իրավական վարչության հետ:

 <<Մեր պայմանավորվածությունը սա է , եթե կա բովանդակային իրավական խնդիր, չպիտի մտնի կառավարության օրակարգ>>,-եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ