04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատախազի նկատմամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 29-ին դատական նիստի ընթացքում օրենքով սահմանված իր լիազորություներն իրականացնող մեղադրողի նկատմամբ ամբաստանյալի կողմից խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով 04.06.2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է ՀԵՀ 2014 թ. տարեկան հաշվետվությունը: Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 400-ից ավելի ծրագիր հետևյալ ուղղություններով` կրթություն և գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական և զբաղվածության խնդիրներ, հոգևոր, հայրենասիրական և մշակութային դաստիարակություն, միջազգային […]

Երեւան Ջուրը զգուշացնում է. «Տանդեմ Պեյմինթս»-ով վճարումներ չկատարել

Երեւան Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դադարեցվել է Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի հետ պայմանագրի գործողությունը՝ վերջինիս տերմինալների միջոցով Երեւան Ջուր ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վարձավճարների ընդունման վերաբերյալ:             Պատճառը՝ Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի կողմից պայմանագրի խախտումն է, ինչի հետեւանքով  Երեւան Ջրի հանդեպ կուտակվել է զգալի դրամական պարտավորություն:             Երեւան Ջուրը դիմում է իր բաժանորդներին […]

Ինչպիսի ամառ է սպասվում. ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի

Ամբողջ երկրագնդի վրա գլոբալ տաքացում է տեղի ունենում: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ մեծացել են երկրի վրա ազդող վտանգավոր օդերևութաբանական երևույթները՝ թայֆունները, երաշտները: «Հայաստանում կատաստրոֆիկ փոփոխություներ չկան, բայց որոշակի փոփոխություններ կան: Հաճախ ականատես ենք լինում, որ գարնանը կամ ձմռանը ջերմաստիճանը 20-25 աստիճան է, […]

Ազատամարտիկների ավանդների խնդիրը կլուծվի

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց փոփոխություներ կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ավանդի դիմաց փոխհատուցման որոշման մեջ: Այս նախագծով առաջարկվում է լուծում տալ ազատամարտիկներին վճարվող ավանդի դիմաց փոխհատուցման խնդրին: Ներկայումս «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված են ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրի առաջնահերթությունը: «Ըստ այդմ, առաջինը զրոյից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքիներում մինչև 1931թ. […]

Ինչ է իրականում կատարվում կաթի շուկայում

  Հարգելի գործընկերներ, Վերջին ժամանակաշրջանում ակտիվ շրջանառվում է կաթի մթերման գնի նվազման խնդիրը, ինչի հետևանքով անասնապահությանը կարող են հասցվել լուրջ վնասներ: Ազատ շուկայական հարաբերությունների, գյուղացի-մթերող իրավահարաբերությունների կարգավորման նպատակով` որպես գործողությունների հաջորդականություն, նշվել էր, որ առաջին հերթին պետք է ապահովել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն «Կաթին, կաթնամթերքինևդրանցարտադրությանըներկայացվողպահանջներիտեխնիկականկանոնակարգըհաստատելումասին»որոշմանպահանջները` հիմնավորմամբ, որ չոր կաթի զանգվածային մասի […]

Շաբոյանը պահանջում է երկու միլիոն

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոստային կապի ծառայությունների գումարային սահմանաչափը ավելացնելու մասին որոշման նախագիծը։ Որոշման նախագծի համաձայն սահմանաչափը այսուհետ կկազմի 2 մլն 100 հազ. դրամ։ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ որոշումը հավելյալ ծախս չի առաջացնի։ «Փոստային կապի ծառայությունների գումարայաին սահմանաչափը կավելացվի ի հաշիվ հեռախոսային ծառայությունների գումարի։ Արդյունքում ծախսը կմնա անփոփոխ»,-ասաց […]

ԵԵՊ 2-րդ միջազգային ֆորումի Իրավական հարցերի կոմիտեն նախագահել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը

Օրերս Երևանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերվել էր «Ժողովրդավարական քաղաքացիության ձեռքբերում, մշակում և հզորացում» խորագրով Հայաստանում 2-րդ միջազգային ֆորումը: Միջոցառմանը մասնակցել է աշխարհի  5 մայրցամաքի 50 երկրի  ավելի քան 200 մասնակից: Ֆորումը տարածաշրջանում ամենամեծն է իր աշխարհագրական ծածկույթով և  երիտասարդության ներգրավվածությամբ: Ֆորումի աշխատանքային տասը կոմիտեներից մեկը՝  իրավական հարցերի (JURI) կոմիտեն, նախագահել է ՀՀ ԱՆ […]

Շոկ. Ավստրալիայում սարդերից անձրեւ է տեղացել /վիդեո/

Ավստրալական Գոուլբերն քաղաքի բնակիչները զարմացած եւ վախեցած էին օրերս տեղացած տարօրինակ անձրեւից: Անձրեւի կամ կամ կարկուտի փոխարեն երկնքից մարդկանց գլխին միլիոնավոր սարդեր են տեղացել, հայտնում է kp.ru-ն: Քաղաքի բնակիչներից շատերը դա բացատրել են աշխարհի վերջով: Նրանք ասել են, որ Աստվածաշնչում նմանատիպ նշաններով է նկարագրվում աշխարհի վերջը: Գիտնականները, սակայն, այս երեւույթին այլ մեկնաբանություն են տվել: «Ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված