20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր և ունիվերսալ BMW-ն ճանապարհին է. /Տեսանյութ/

BMW-ի հինգերորդ արտադրությունը, որը սկիզբ է առել անցյալ դարի 70-ականների սկզբին, 2023 թվականի գարնանը մուտք է գործել իր ութերորդ սերունդ (G60): Գարնանը ականատես կլինենք ունիվերսալ BMW i5 Touring- ին։ Motor.ru-ի փոխանցմամբ՝ այն ունիվերսալ է ՝ որպես և՛ վառելիքով աշխատող 5-Series Touring, և՛ մարտկոցով աշխատող i5 Touring: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Պոռնոդերասանուհին մահացել է. /Տեսանյութ/

Deadline-ի փոխանցմամբ՝ 44 տարեկանում մահացել է մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Ջեսսի Ջեյնը։ 2000-ական թվականների հերոսուհուն ոստիկանները մահացած են գտել իր ընկերոջ հետ՝ Օկլահոմայի իրենց տանը: Ենթադրվում է, որ մահվան պատճառը կարող էր լինել թմրամիջոցների գերդոզավորումը։ Հիշեցնենք, որ Ջեյնի կարիերան մեծահասակների ֆիլմերի ոլորտում սկսվել է 2002 թվականին եւ տեւել 15 տարի, մինչեւ 2017 թ-ը, երբ նա […]

Պանդաների պոպուլյացիան կրկնապատկվել է. /Տեսանյութ/

Xinhua –ի փոխանցմամբ՝ Չինաստանում վայրի բնության մեջ ապրող հսկա պանդաների ընդհանուր պոպուլյացիան կազմում է մոտ 1900 առանձնյակ, ինչը 800 առանձնյակով ավելի է, քան 1980-ականներին գրանցված ցուցանիշը: Հսկա պանդաների պոպուլյացիայի զգալի աճը պայմանավորված է նրանց պաշտպանելու Չինաստանի ակտիվացրած ջանքերով: Հսկա պանդաների համար ավելի քան 22 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ազգային պարկի բացումը 2021 թվականի հոկտեմբերին […]

Կոկորդիլոսներին սառեցնում են. /Տեսանյութ/

ԱՄՆ-ում ալիգատորներին սառեցնում են սառույցի մեջ՝ ցրտին գոյատևելու համար: Naked Science-ի փոխանցմամբ՝ Հարավային Կարոլինայի ակվարիումի հետազոտողները հայտնել են, որ սա այս տեսակի համար ամենահաջող ռազմավարությունն է ցուրտ եղանակին գոյատևելու համար: Քանի որ ալիգատորները սառնասիրտ են, նրանք արևից ջերմություն են պահանջում նյութափոխանակության համար, բայց եթե ջերմաստիճանը շատ ցրտի, նրանք կարող են մահանալ: Գիտնականները նշել են, որ […]

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս․ Սարգսի տոնը: Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր: Ժամանակին այս օրվա սովորություններից էր նաև փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին ու սպասել զորավարի ձիու պայտի հետքին: Ում մատուցարանի մեջ այն հայտվեց, այդ տարի կիրականանա նրա երազանքը: Սրանք տոնի ժողովրդական սովորություններն են, սակայն […]

Երկրաշարժ է տեղի ունեցել. /Տեսանյութ/

Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրում, Մենդերես շրջանում։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 08.19-ին։ Ստորգետնյա ցնցումը գրանցվել է 8,5 կիլոմետր խորությունում։ Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժը դեռ նախորդ փետրվարին ցնցել էր Թուրքիան և պատճառել մեծ ավերածություններ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ձյունը շարունակվում է.

Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն: Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։

Ընդդիմադիր գործիչը հանկարծ անհետացել է. /Տեսանյութ/

Օրեր առաջ անհետացել է ադրբեջանցի բլոգեր Արզու Սայադօղլուն․ նրա ընտանիքն արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա անհետացման մասին ահազանգել են իրավապաշտպանները։ Արզու Սայադօղլուն ընդդիմադիր գործիչ է, որը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին։ Մանրամասներրը՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված