Նոր նախագիծ. կարմիր գծերը կարող են դառնալ անվճար

Երևանի ավագանին փետրվարի 5-ին հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է մայրաքաղաքի Կենտրոնում կիրակի օրերին կայանման համար արտոնության կիրառում։ «Ա» և «Բ» գոտիներում կարմիր գծերում կայանելու համար գումար չի գանձվի։ Նախագիծն առաջարկվել է՝ հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին։