09 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուղեղում տեղադրված իմպլանտի շնորհիվ անդամալույծը կարողացել է վերցնել շիշը. /Տեսանյութ/

Չինաստանի Ցինհուա համալսարանի գիտնականներին հաջողվել է վերականգնել անդամալույծ մարդու շարժողական որոշ գործառույթներ՝ օգտագործելով Neural Electronic Opportunity (NEO) կոչվող նեյրոիմպլանտը:

Չինացի տղամարդն ավտովթարի հետևանքով ստացած ողնուղեղի վնասվածքի պատճառով հետո 14 տարի չի կարողացել կիրառել ձեռքերն ու ոտքերը։

Չիպը տեղադրելուց հետո նա կարողացել է վերցնել ջրի շիշը։

Գիտնականները հայտնել են, որ նա այժմ կարող է ինքնուրույն ուտել և խմել, և NEO ալգորիթմների հետագա վերականգնման և կատարելագործման արդյունքում նա կկարողանա վերականգնել բազմաթիվ տարբեր շարժումներ կատարելու ունակությունը։

Հիշեցնենք, որ օրերս Իլոն Մասկի Neuralink ընկերությունը հայտարարել էր, որ առաջին անգամ մարդու գլխուղեղում իմպլանտ է տեղադրել։

Չինական իմպլանտն ավելի քիչ ինվազիվ և անվտանգ է, քան Neuralink-ի լուծումը, ասում են դրա ստեղծողները:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ