16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հութիները հարվածել են ամերիկյան առևտրային նավին. /Տեսանյութ/

Եմենում հութիների շարժումն ասում է, որ Կարմիր ծովում հարվածել է ամերիկյան առևտրային նավին: Նա նավը անվանել է KOI, որը, ըստ նրա, շահագործվում է ԱՄՆ-ի կողմից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը նոր ավիահարվածներ է հասցրել Եմենում՝ թիրախավորելով 10 անօդաչու թռչող սարքեր, որոնք, ըստ տեղեկությունների, ստեղծվել են հարձակման համար: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ KOI-ը Լիբերիայի դրոշով բեռնարկղային նավ է, […]

Տեղումներ չեն լինի.

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 5-7, գիշերը՝ 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում ևս փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրքաղաքում ցերեկը կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կլինի -2…-4 աստիճան։

Պատմական Վարարակն․ Ստեփանակերտի իրական անցյալը

Միջնադարում Ստեփանակերտի տարածքում գոյություն են ունեցել Վարարակն, Ներքին շեն, Սողոմոնի շեն, Հին և Նոր Արմենավան, Կրկժան, Փահլուլ կամ Փահլուր (Վարդուտ) հայաբնակ գյուղերը։ Այդ շրջագծի մեջ, քաղաքի հյուսիս արևմտյան կողմում էր գտնվում Վարարակն գյուղը, որը գոյություն է ունեցել մինչև 19-րդ դարի կեսերը: Այս բնակավայրի հիմնադրումը կապվում է Հայոց Արևելից կողմանց թագավոր Վաչագան Բարեպաշտի անվան հետ: Վարարակնի՝ […]

Վարչապետին և նրա կնոջը դատապարտեցին ազատազրկման. /Տեսանյութ/

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Բիբին, դատապարտվել են 14 տարվա ազատազրկման: Խանը, ով 2022 թվականին իր հակառակորդների կողմից պաշտոնանկ արվեց վարչապետի պաշտոնից, արդեն երեք տարվա ազատազրկում է կրում՝ կոռուպցիայի համար դատապարտվելուց հետո: Երեքշաբթի նա դատապարտվել է պետական գաղտնիքների հրապարակման համար, իսկ չորեքշաբթի դատապարտվել է 14 տարվա ազատազրկում՝ մեկ այլ կոռուպցիոն գործով։ […]

Հայտնի դերասանուհին մահացել է. /Տեսանյութ/

Splash-ի փոխանցմամբ՝ 78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին, ով տառապում էր թոքերի քաղցկեղով: Դերասանուհին հայտնի է բրազիլական «Կլոն» կուլտային հեռուստասերիալում իր դերով։ Հիշեցնենք, որ հեռուստասերիալը ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։ Մարտինին մարմնավորել է Զորայդեին՝ գլխավոր հերոսուհու մշտական օգնականին։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Դրամի փոխարժեք

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունվարի 31-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 403.00 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 406.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 436.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 441.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.50 դրամ (+0.00 […]

Աշխարհի ամենաթանկ ծաղկեփունջը. /Տեսանյութ/

Շուտով Սուրբ Վալենտինի տոնն է, իսկ դուք դեռ չգիտեք, թե ինչ նվիրել սիրելիին. Դուբայի FloBerry բուտիկը առաջարկում է մեծահարուստներին գնել գերթանկարժեք ծաղկեփնջեր, որի հետ տալիս է նաև Hermès-ի պայուսակ: Աշխարհի ամենաթանկ ծաղկեփունջը՝ Վալենտինի օրվա համար, արժե 82.000 դոլար, իսկ ամենամատչելի տարբերակը արժե 44000 դիրհամ (12000 դոլար) եւ ներառում է Hermès Kelly Dépêches 25 ձեռքի պայուսակ, […]

Թռչնագրիպից մարդ է մահացել. /Տեսանյութ/

Չինաստանի hիվանդությունների վերահսկման պետական վարչության փոխանցմամբ՝ Արևելյան Չինաստանում թռչնագրիպից մարդու մահ է գրանցվել: Նշվում է, որ H3N2 և H10N5 շտամներով վարակվելու հետևանքով 63-ամյա մի կին մահացել է արևելյան Անհույ նահանգի Սուանչեն քաղաքից։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված