20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների 2013թ. առաջնությունը

Մարտի 16-17-ին տեղի ունեցավ Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների 2013թ. առաջնությունը, որին մասնակցեցին մարզուհիներ Երևանից, ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի նորընծա չեմպիոնուհիներին՝ կանանց յոթ և աղջիկների ութ քաշային կարգերում: Կանայք Սոսե Բալասանյան-48 կգ՝ Արցախ Երջանիկ Կարապետյան-52 կգ՝  Երևան Ասյա Լալազարյան-56  կգ՝  Երևան Կարինե Գևորգյան-60  կգ՝  Երևան Գայանե Խաչատրյան-64  կգ՝  Երևան Աննա Գևորգյան-68  […]

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստանին

Մարտի 14-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին ներկա էին նաեւ բարեկամական խմբի մի շարք անդամներ: Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2012թ. հոկտեմբերից` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր, Հայաստանում իրականացված քայլերը` ուղղված […]

Բաց նամակ մարդու իրավունքների պաշտպանին

“ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ–ն բաց նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։ Նամակում ասված է. “Հարգարժան պարոն Կարեն Անդրեասյան, Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի եւ հասարակայնության՝ էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Բնապահպանության նախարարությունը մարտի 15-ին Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպեց  “Խաչաղբյուր-2” փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել […]

Իրարանցում Ազգային ժողովում. Փոստանջյանին դուրս չհանեցին, բայց նյարդերը տեղի տվեցին

Այսօր “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի ելույթը  իրարանցում առաջացրեց ԱԺ նիստերի դահլիճում: Տեղի տվեցին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի նյարդերը: “Ժառանգության”  պատգամավորը ընթերցեց իբր Սերժ Սարգսյանի Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակը, որտեղ գործող նախագահը իբր ներում է հայցում Րաֆֆի Հովհաննիսյանից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց Փոստանջյանին շարունակել, քանի որ այն կապ չուներ նիստի ընթացքի եւ քննարկվող […]

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ զոհեր չեն լինի. Անդրիաս Ղուկասյան

Հայաստանում մարտի 14-ին ավարտվեցին շինծու ընտրությունները, եւ ՍԴ-ի որոշումը դրեց այդ շինծու գործընթացների վերջակետը: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: “Ապրիլի 9-ին մեր հասարակությունը կորոշի`ենթարկվում է շինծու պետական մարմնին, թե ոչ: Պիտի որոշի քաղաքացիական անհնազանդության անցնելո՞ւ է, թե՞ ենթարկվելու է”,-ասաց նախագահի նախկին թեկնածուն հավելելով, որ քաղաքացիական անհնազանդության անցնելը ամրագրված […]

Հնդկաստանում արդեն զբոսաշրջիկներին են բռնաբարում

Հնդկաստանում տեղի ունեցած միջադեպը վտանգում է օտարերկրացիների ապահով հանգիստն այդ երկրում: Դատիա շրջանում ոստիկանությունը ձերբակալել  է 6 տղամարդու, որոնք հարձակվել են Թաջ Մահալ ուղեւորվող շվեյցարացիների վրա, ծեծել զբոսաշրջիկ տղամարդուն եւ բռնաբարել նրա կնոջը: Հանցագործներն 8-ն են եղել: Մինչ 4-ը պահել են զբոսաշրջիկին, մյուս 4-ը բռնաբարել են նրա կնոջը: Հանցագործները նաեւ կողոպտել են զբոսաշրջիկներին` վերցնելով նրանց […]

Ինչ են խոսել Հովիկ Աբրահամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը /վիդեո/

“Սերժ Սարգսյանից բացի թող ոչ մեկ ինձ առաջարկ չանի”: Այսօր` մարտի 18-ին Ազատության հրապարակում կայացած ասուլիսին հայտարարեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչ են խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցելության ժամանակ: Հովհաննիսյանը նշեց, որ այդ այցը քաղաքավարական բնույթի էր, եւ ԱԺ նախագահը ցանկանում է լուծում գտնել այս իրավիճակին: Հովհաննիսյանի խոսքով` ինքը […]

“Ժառանգությունը” մեղադրում է Հովիկ Աբրահամյանին

“Չնայած ԱԺ նախագահը հայտարարել է , որ նախաձեռնելու է արտահերթ նիստ, բայց ոչ միայն չներկայացրեց օրենքի նախագիծ, այլ նաեւ մերժեց ընդդիմության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, այդ կերպ ձախողելով հնարավոր արտահերթ նիստի հրավիրումը”: Այսօր ԱԺ քառօրյայի սկզբում հայտարարեց խորհրդարանական “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հիշեցնենք, “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների հետ ԱԺ նախագահը խորհրդակցում էր […]

“Մեկ միլիոնանոց երթը”, Աբովյանի “ջրի մարդը եւ “Լուսավոր կառավարությունը”

Երեկ գիշեր Ազատության հրապարակում մի սադրիչ է հայտնվել, ապա ոստիկանների հետ` նույն մեքենայով հեռացել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իրենք պարզել են, որ այդ մարդը Աբովյանի “ջրի մարդն” է եղել: Խոսելով ապրիլի 8-ին “մեկ միլիոնանոց երթ” նախաձեռնության մասին` Հովհաննիսյանը նշեց, որ դա պետք չէ իր անվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված