19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

”Խուլ ու համրի երկխոսություն” /վիդեո/

”Սա խոսակցություն է խուլը համրի հետ: Մեկը մի բան է ասում, մյուսը չի լսում, մեկը մի բան է պատասխանում, մյուսը չի լսում: Ամեն մեկն իրենն է պնդում”,-Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրության մասին կարծիք հայտնեց սոցիլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը համոզված է` եթե Սերժ Սարգսյանն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները, […]

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում շարունակվում է Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված, արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում մարտի 26-ին հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի Սենթ Էնթընի (St. Antony) քոլեջում տեղի ունեցավ քննարկում, որը կազմակերպվել էր Օքսֆորդի հայ ուսանողական միության հետ համագործակցությամբ։ “Ղարաբաղյան հակամարտությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը” խորագրով քննարկմանը ելույթ ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի […]

Սուր շնչառական վարակների թիվը նվազել է

Հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման տվյալներով`վերջին 10 օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նվազել է գրեթե 1.1 անգամ։ Եթե մարտի 11-ից 17-ը գրանցվել է հիվանդության 11404 դեպք, ապա 18-24-ը` 10180: Նվազել են նաև սուր շնչառական վարակների համար շտապօգնության կանչերը: Մշտադիտարկումը շարունակվում է հանրապետության 550 նախադպրոցական կազմակերպությունում, որից  Երևանում ` 160, մարզերում` 390: Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով […]

Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել Մինասյանի հրաժարականը

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքականների բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահի անունով, որը, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել:

Եվս 90 ավտոբուս

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել մասնավոր ընկերությունների կողմից ներկրված  նոր ավտոբուսների հերթական խմբաքանակը: Պատասխանատուները ավտոբուսներով կատարած պտույտի ընթացքում քաղաքապետին ներկայացրել են դրանց տեխնիկական հնարավորություններն ու ուղեւորների համար ստեղծված պայմանները: Նոր ավտոբուսները Երեւան են բերվել քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքում իրականացվող հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում` 2012 թվականին հաստատված մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի դրույթներից ելնելով, որոնց […]

ՀՀԿ-ում չափել են ԲՀԿ-ի քաշը

ՀՀԿ Խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանն արձագանքել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, մասնավորապես նշելով. “Անդրադառնալով դեռեւս ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը` տեղեկացնեմ, որ այո′, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն տարբեր քաշային կատեգորիաներում են: ԲՀԿ-ն ոչ միայն քաջություն չունեցավ հանրությանը ներկայացնել իր կարծիքը նախագահակլան ընտրությունների ժամանակ, այլ նաեւ “կարմիր գորգով” էր դիմավորում ՀՀԿ-ական թեկնածուին:Իսկ արտաքուստ չեզոքություն պահպանելը ամենեւին քաղաքական քաշի […]

Սոբչակը ցույց է տվել փորիկը /ֆոտո/

Քսենիա Սոբչակը հազվադեպ է իր անձնական նկարները ցուցադրում իր բլոգներում, բայց վերջերս նրա էջում հայտնվել է մի բազմաբովանդակ լուսանկար: Առանց մեկնաբանության անհնար է հասկանալ, թե նա կոնկրետ ինչ է ցանկացել ցուցադրել երկրպագուներին`ճկունությունը, վանդակավոր գիշերազգեստը ու գուլպաները, թե կլորիկ որովայնը: Հեռուստահաղորդավարուհու բլոգի այցելուների մեծ մասը եզրակացրել են, որ Քսենիան հղի է: Անգամ ժամկետ են նշել` 11 […]

Բանակում դեռ ավե՞լ են անում … հատուկ ջոկատայիններ են պատրաստելու /վիդեո/

”Armenian Extreme Club”-ը և ”Ստրայբոյի” ֆեդերացիան 14 տարեկանից բարձր պատանիներին սովորեցնելու են մարտավարական մի շարք սկզբունքների և զենք կիրառելու հնարքների: Կպատրաստվեն հատուկ ջոկատայիններ` հատուկ պատրաստվածությամբ: Այս մասին ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Հաշվի առնելով, որ պատերազմական երկիր ենք` մեր ֆեդերացիան որոշել է դպրոց բացել, որտեղ կծանոթանան մի շարք հնարքների: Կարևոր ենք համարում, […]

Ով կփոխարինի “Արմավիային” /վիդեո/

“Անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարությունն “Արմավիային” տվել է բացառիկության իրավունք բոլոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար,եւ կառավարությունը շատ վստահելի գործընկեր է ցանկացած մասնավոր սեկտորի համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, պատասախանելով հարցին` ինչ է լինելու ապրիլի 22-ից հետո, երբ ավարտվի ավիաընկերության եւ պետության միջեւ կնքված պայմանագրի ժամկետը: Հնարավո՞ր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված