07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում շարունակվում է Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված, արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում մարտի 26-ին հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի Սենթ Էնթընի (St. Antony) քոլեջում տեղի ունեցավ քննարկում, որը կազմակերպվել էր Օքսֆորդի հայ ուսանողական միության հետ համագործակցությամբ։

“Ղարաբաղյան հակամարտությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը” խորագրով քննարկմանը ելույթ ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Մարտի 27-ին նույն թեմայով քննարկում տեղի ունեցավ Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Քննարկումը, որը կազմակերպվել էր “Լույս” հիմնադրամի աջակցությամբ Լոնդոնում ուսանող երիտասարդների ջանքերով, վարում էր UCL-ի հայտնի դասախոս Փիթեր Դանքանը, իսկ բանախոսներն էին Վահան Հովհաննիսյանը, Ֆելիքս Խաչատրյանը եւ Ռիչարդ Կիրակոսյանը։ Միջոցառմանը մասնակցեցին Լոնդոնի տարբեր համալսարանների ուսանողներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նույն օրը հայկական պատվիրակության անդամները հյուրընկալվեցին “BBC”-ում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ