Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում է կայացել Ֆրանսիայում
Մարտի 27-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում` Երկրապահ Կամավորականների Միություն նախագահ Մանվել Գրիգորյանի պատվավոր ներկայությամբ տեղի ունեցավ ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) համատեղ միջոցառումը` նվիրված Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը` կարեւորելով ֆրանսահայերի մեծ ներդրումը Արցախյան շարժման մեջ եւ շնորհավորելով երկու միությունների ղեկավարներին համագործակցության հիմքերը դնելու կապակցությամբ: […]





































