03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի սկզբունքը /վիդեո/

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը փոխել է իր ազդեցության ոլորտը: «Նա կարող է զբաղվել բարեգործությամբ, բիզնեսով, սպորտով, այն ամենով, ինչը կապ չունի քաղաքականության հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ Ծառուկյանի և նախագահ Սերժ Սարգսյանի միասին հայտնվելը հասարակության առաջ նշանակում է, որ նախագահը հավատարիմ է մնում իր սկզբունքին, այն է` ինքը կարող է […]

Սուրբ Գայանե եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել /վիդեո/

Հունիսի 14-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին, մարվել` 15.18-ին: Այրվել է «Վոլկսվագեն» մակնիշի 35 ՏՏ 286 պ/հ (վարորդ` Գ. Պ.) ավտոմեքենան` ամբողջությամբ:   

Թուրքիայի դեսպանին «տեղն են դրել» Մադրիդում

Ս.թ. հունիսի 9-ին Տոլեդոյում տեղի ունեցավ Եվրոպական լրագրողների ասոցացիայի կողմից կազմակերպված ամենամյա Անվտանգության և պաշտպանության միջազգային XVII սեմինարը: Միջոցառմանն, ի թիվս այլ հյուրերի, ներկա էին Իսպանիայի Թագավորության պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը, Հետախուզության ազգային կենտրոնի տնօրեն Ֆելիքս Սանս Ռոլդանը, անվտանգության հարցերով պետքարտուղար Ֆրանսիսկո Մարտինես Վասկեսը և այլք: Քննարկման հիմնական թեման ջիհադիզմն էր՝ որպես ժամանակակից աշխարհի սպառնալիք, […]

Մեկնարկեց Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ հուշամրցաշարը

Այսօր, 2015թ հունիսի 14-ին «ՄԻԿԱ» մարզապալատում մեկնարկեց Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի անունը կրող 20-րդ սամբոյի միջազգային հուշամրցաշարը, որը ավանդաբար կազմակերպում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը:   Այսօր մրցագորգ դուրս կգան 1998թ. ծնված և բարձր տարիքի շուրջ 100 ուժեղագույն սամբիստներ Շիրակի, Լոռվա, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արտաշատի մարզերից, […]

Անձրեւներն ու կարկուտը կշարունակվեն

Հունիսի 15-ին` հյուսիսային շրջաններում, 16-19-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:  

Հայկական կողմը պատրաստակամ է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և առաջարկել հայկական կողմի աջակցությունը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ցավակցության և աջակցության առաջարկի համար: ՀՀ վարչապետը հանձնարարել է […]

Թբիլիսիում զոհվածների եւ անհետ կորածների թվում հայեր կա՞ն /ֆոտո, վիդեո/

Կիրակի օր Վրաստանում մեծ ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 12 հոգի է մահացել, եւս 24-ը համարվում են անհետ կորած: Ջրհեղեղի հետեւանքով քանդվել է Թբիլիսիի կենդանաբանական այգին, եւ կենդանիները փախել են, հայտնում է «Интерфакс»-ը:. Ոստիկանությունն այժմ փնտրում է  կենդանիներին, մի քանիսին հաջողվել է գտնել ու վերացնել։ Քաղաքապետարանի կենդանիների վերահսկողությամբ զբաղվող բաժնի ղեկավար Տենգիզա Փխալաձեն հայտնել […]

«ԿամԱԶ»-ը շրջվել է

Հունիսի 14-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոկռունկը շրջվել է. ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան 8-րդ կմ-ում, «ԿամԱԶ» մակնիշի 34 SA 021պ/հ ավտոկռունկը (վարորդ` Ա. Մ. ) աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է: […]

Վրաստանի միլիոնատեր փոխվարչապետը` ցեխի ու կեղտի մեջ /ֆոտո/

Հայ օգտատերերը համացանցում շրջանառում են լուսանկար, որտեղ Վրաստանի փոխվարչապետն է: Ցեխի ու կեղտի մեջ տառապող այս մարդը Վրաստանի փոխվարչապետն է, միլիոնատեր տղա է, գրում են օգտատերերը` հարց հնչեցնելով, արդյոք հարկ եղած դեպքում մեր պաշտոնյաները, որոնցից ոմանք միայն խալու վրա կարող են իրենց թույլ տալ քայլել, կտառապեն սեփական ժողովրդի ցավով: «Ի տարբերություն մեզ, իրենք կարող են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված