03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրիում ռուս զինվորի դիակ է հայտնաբերվել` բռնության հետքերով

Քիչ առաջ Գյումրիի Մայր Հայաստան արձանի հարեւանությամբ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Շիրակի մարզի դատախազությունից տեղեկացրել են, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են: Տարածված տեղեկության համաձայն` մահացողը ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող է:   

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին

Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի՝ տարածաշրջան այցի արդյունքները, ԵԱՀԿ օրակարգային հարցերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հանդիպումը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ՝ […]

Զինվորներին սեռական հայհոյանքներ տված ճաշարանի կին պետը կալանավորվեց

Զինծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի կին պետը դատապարտվել է 15 օր ժամկետով կալանքի, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, տեղեկացնում է «Փաստինֆոն»:  Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ըստ մեղադրանքի՝ 42-ամյա կինը զորամասի ճաշարանում ճաշի կաթսաները սեղաններին դասավորելու կապակցությամբ վիճաբանել է […]

Շուն-գել մերն է. կերուխում ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայնի ծննդյան օրն է: Պատգամավորին շնորհավորելու համար խմբակցություն էին շտապում ոչ միայն իշխանական խմբակցության պատգամավորները, այլև ընդդիմադիրները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ խմբակցություն եկան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Քիչ հետո այստեղ եկավ նաև ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով նկատելով իրեն ուղղված տեսախցիկները՝ […]

Կապանում և Սիսիանում հիմնանորոգվում են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ

Միջպետական Մ2 ճանապարհի Գորիսից Կապան հատվածի հիմնանորոգումը սկսվել է 2014 թվականին: 5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածից 2.2կմ-ը շահագործման է հանձնվել դեռ անցյալ տարի: Վերանորոգված հատվածում ամբողջովին փոխվել է ճանապարհի հիմքը, փռվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, տեղադրվել են արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, հիմնանորոգվել են ճանապարհամերձ առուները: Այս պահին բուռն թափով կառուցվում է մնացած ճանապարհահատվածների հիմնատակը: Իսկ ճանապարհի […]

Ինքնին հետաքրքիր նշան է /վիդեո/

«Աննախադեպ բան է, որ Թուրքիայի խորհրդարան են անցել հայկական արմատներ ունեցող երեք պատգամավոր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։  «3 պատգամավորների հայկական ծագումն ինքնին հետաքրքիր նշան է ոչ թե Էրդողանի քաղաքականության մեջ, այլ հասարակության մեջ փոփոխություններ ակնկալելու իմաստով»,-նկատեց նա:

Մայրերը բաց նամակ են հղել ԻԼԻՊ-ի զինյալ որդիներին

«Մայրերը հանուն կյանքի» (Mothers for Life) միջազգային կազմակերպության կանայք` 7 երկրներից բաց նամակ են հղել ԻԼԻՊ-ի ծայրահեղական խմբավորման զինյալ իրենց որդիներին, տեղեկացնում է bognews.org-ը: «Դուք մեզ լքեցիք՝ մեր կամքին դեմ գնալով: Դուք վտանգում եք ձեր կյանքը, խլում ուրիշներինը՝ ոտնատակ անելով մեզ՝ մեր ցավն ու մեր կյանքը»: Կանայք դիմել են իրենց որդիներին ու դուստրերին՝ կոչ անելով […]

Հայաստանը մասնակցեց Լիոնի «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառմանը

Հունիսի 12-ից 14-ը Լիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում անցկացվեց «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցեց նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հունիսի 12-ին` միջոցառման պաշտոնական բացման արարողության ընթացքում, հայկական տաղավար այցելեց Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբը: Նույն օրը` երեկոյան, միջոցառման շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետարանում քաղաքապետի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում ՀՀ […]

Արտոնություններ վնասվածք ստացող զինծառայողներին

 ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ առաջին ընթերցմամբ քվերակության դրվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Համաձայն առաջարկվող փոփոխության՝ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված