03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուօաշվիլիին: «Հարգելի պարոն Ուսուպաշվիլի, Ընդունեք իմ խորին ցավակցությունը Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին եւ եղբայրական վրաց ժողովրդին տոկունություն եւ ոգու արիություն: Մենք մշտապես կանգնած ենք Ձեր կողքին, հարգելի պարոն Ուսուպաշվիլի»,- ասված է ԱԺ նախագահի […]

Օձը խայթել է

Հունիսի 14-ին, ժամը 20.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.40-ի սահմաններում օձի խայթոցի նախանշաններով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասից իրենց ԲԿ է տեղափոխվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 53/55 տան բնակիչ Ա. Խ.-ն (ծնվ. 1997թ.). բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:  

Միհրան Հարությունյանը Բաքվում նվաճեց արծաթե մեդալ

Միհրան Հարությունյանը Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո մրցեց Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովին: Եզրափակչում Միհրան Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում նախորդ գիշեր տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահն իր անկեղծ զորակցությունն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:

Ողբերգություն Թբիլիսիում. նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում /ֆոտո., վիդեո/

Հունիսի 14-ին կիրակնօրյա խաղաղությունը տարածաշրջանում խախտվեց ողբերգական լուրով` Թբիլիսին անցել է ջրի տակ”: Կիրակի առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 14 հոգի զոհվել է, 24-ը անհայտ կորած են, հաղորդել են տեղի իշխանությունները: Անդադար հորդառատ անձրևների հետևանքով վարարել է Վերե գետը: Զոհվածներից երեքին գտել են Թբիլիսիի կենդանաբանական այգում: Նրանցից մեկի թեւը կերել էր ազատության […]

Հրատապ բոլոր ԶԼՄ-ներին, լրագրողներին…

«Հրատապ բոլոր ԶԼՄ-ներին, լրագրողներին» վերտառությամբ ֆեյսբուքի օգտատեր Արման Գրիգորյանը ահազանգում է. «Ինչպես հաշված րոպեներ առաջ ահազանգեց Գյումրիի Ցայգ մարզային հեռուստաընկերության տնօրեն Մ. Մինասյանը, այս պահին փորձում են անջատել Գյումրիի Ցայգ մարզային հեռուստաընկերությունը: Մենք փորձեցինք կապ հաստատել ՀԸ տնօրինության հետ ու պարզաբանումներ ստանալ: Ըստ ստացված պարզաբանման, արոտնագրված է Ցայգին պատկանող անալոգային քսանութերորդ հաճախականությունը, առանց ՀԸ հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված