08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայկական կողմը պատրաստակամ է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և առաջարկել հայկական կողմի աջակցությունը:

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ցավակցության և աջակցության առաջարկի համար: ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին շարունակել համագործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ