31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եղանակը շարունակում է անակնկալները

Հանրապետության տարածքում` Հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին հյուսիսային շրջաններում, 21-ին` Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ: Հունիսի22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 18-ին էապես չի փոխվի, այնուհետև ատսիճանաբար կբարձրանա […]

Մամայիս եմ ուզում …Երևանի Մաշտոցի պողոտայում թուրք լրագրող է վրաերթի ենթարկվել. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվեց 2014 թվականի դեկտեմբերի 26-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում լրագրող Գայե Ջոշարի վրաերթի գործով դատական քննությունը: Գայե Ջոշարը Ավստրալիայի քաղաքացի էր, «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավված էր որպես լրագրող ու հետազոտող Թուրքիայից: Գայեն […]

Սուրիկ Խաչատրյանի մեծ երազանքը. Առավոտ

«Առավոտ»-ի հետ զրույցում պատգամավոր Արմեն Կարապետյանը հետաքրքիր բացահայտումներ արեց Սուրիկ Խաչատրյանի երազանքների մասին: Թերթի դիտարկմանը, որ եթե Մուրիկ Խաչատրյանը չչարաշահի իր պաշտոնեական դիրքը եւ այդ «դուխը» չտա որդուն, զուսպ դաստիարակի, տան տղա դարձնի, նա իրեն թույլ չի տա մշտապես նման միջադեպերի մեջ ընկնել՝ Արմեն Կարապետյանը չհամաձայնեց. «Ընդհանրապես ոչ մի ծնող չի ուզենա, որ հատկապես իր […]

Պուտինը երաշխիք է տվել. 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է. «Ադրբեջանում կխորանա տնտեսական ճգնաժամը, իսկ երբ ճգնաժամը խորանում է, ապա յուրաքանչյուր ավտորիտար իշխանության մոտ առաջանում է գայթակղություն՝ մարդկանց ուշադրությունը շեղել փոքրիկ պատերազմով: Սա լուրջ սպառնալիք Է: Չեմ բացառում, որ Բաքուն գնա վտանգավոր ավանտյուրաների ԼՂ հակամարտության գոտում: Ուստի կարծում եմ, որ Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ալիևի հետ եղել է խոսակցություն այս […]

Մեղավո՞ ր է բժիշկը 4-ամյա փոքրիկի մահվան համար. Հրապարակ

«Հրապարակ»-ը մանրամասներ է ներկայացնում նախօրեին աղիկքային սուր ինֆեկցիա ախտորոշմամբ մահացած 4-ամյա փոքրիկի մահվան հանգամանքներից: «Մինչ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կհրապարակվեն, ջրաշենցի մանկահասակ երեխայի մահվան ինչ պատճառներ ասես՝ կշրջանառվեն: Քանի որ փոքրիկն Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր տեղափոխվել «ջերմություն, թուլություն, փսխում, լուծե ախտորոշումներով, ինչից հասկանալի էր դառնում, որ գործ ունենք թունավորման հետ, կարծիքներ տարածվեցին, թե, ըստ […]

«Բռնաբարության» համար պատժե՞լ Շմայսին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու  նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը հայտարարել էր, թե. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, […]

«Արմենիան» «Հրաշալի է քառյակ» է ստեղծում «դռայվոտ» պատգամավորներից. Հրապարակ

«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկայում «Արմենիա» ՀԸ-ն կսկսի իր նոր նախագծի իրականացումը: Այն կոչվում է «Հրաշալի քառյակ»: Նախագծին մասնակցում են Աժ չորս պատգամավորներ՝ էդմոն Մարուքյանը, Լեւոն Մւսրտիրոսյանը, Ալիկ Արզումանյանը, Արծվիկ Մինասյանը: «Փաստորեն, սա փորձ է ոչ միայն ծածկելու դատարկ մնացած արեւմտյան դաշտը, այլեւ լուրջ օժանդակություն նոր կուսակցություն ստեղծող էդմոն Մարուքյանին: Հաղորդումը շաբաթը մեկ է եթերում լինելու, անդրադառնալու […]

Աստծո կամքը

Աստված սիրում է մեզ: Նրա սերը այնքան նուրբ է, այնքան մեծ ու այնքան իրական: Հիսուս եկավ միայն նրա համար, որ սովորեցնի մեզ սիրել: Նա կյանքի հաց դարձավ, որպեսզի հագեցնի Իր սիրո հանդեպ ունեցած մեր սովը: Ապա, կարծես դա Իր համար բավական չէր, Նա դարձավ սովյալ, անհագուստ, անտուն, որպեսզի դուք և ես կարողանանք հագեցնել մարդկային սիրո […]

Ռոբերտ Դաունիի թմրամոլ որդին /մաս 8, ֆոտո/

Ինդիո Դաունի Վերջերս հանրահայտ դերասան Ռոբերտ Դաունի կրտսերի որդին` Ինդիո Դաունին, հայտնվեց հիվանդանոցում` թմրանյութերը չարաշահելու համար: Այս փաստը շատ ծանր էր տանում նրա հայրը, քանի որ ինքն էլ ժամանակին թմրանյութեր էր օգտագործում: Եւ ահա նույնը կրկնվում է նրա ավագ որդու հետ: 2014-ի ամռանը Ինդիոյին ձերբակալեցին` ոչ սթաձ վիճակում մեքենա վարելու համար: Մեքենայում կոկաին հայտնաբերվեց: Ռոբերտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված