14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Արմենիան» «Հրաշալի է քառյակ» է ստեղծում «դռայվոտ» պատգամավորներից. Հրապարակ

«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկայում «Արմենիա» ՀԸ-ն կսկսի իր նոր նախագծի իրականացումը: Այն կոչվում է «Հրաշալի քառյակ»: Նախագծին մասնակցում են Աժ չորս պատգամավորներ՝ էդմոն Մարուքյանը, Լեւոն Մւսրտիրոսյանը, Ալիկ Արզումանյանը, Արծվիկ Մինասյանը:

«Փաստորեն, սա փորձ է ոչ միայն ծածկելու դատարկ մնացած արեւմտյան դաշտը, այլեւ լուրջ օժանդակություն նոր կուսակցություն ստեղծող էդմոն Մարուքյանին: Հաղորդումը շաբաթը մեկ է եթերում լինելու, անդրադառնալու է տվյալ շաբաթվա արտա եւ ներքաղաքական ամենաթեժ իրադարձությանը, նկարահանման տաղավար է ընտրվել երեւանյան սրճարաններից մեկը, առաջին’ «սիգնալնի» հաղորդումն արդեն իսկ նկարահանվել է:

Հաղորդման մոդերատորները փորձում են «հրաշալի քառյակին» կցել եւս մեկ’ «դռայվոտ» դեմք, որպեսզի քառյակն ինքնաբերաբար չարտածի խորհրդարանի անկյանք-մեռելային աուրան»:

Օրվա ամբողջական լրազամբյուղին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ