28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Որտեղ են հանգստանում պատգամավորները /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը այս տարի էլ սովորության համաձայն հանգստանալու է հայրենի Վանաձորում ընտանիքի հետ: Այս մասին Բաղդասարյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Իսկ Վոլոդյա Բադալյանը ”Քոբուլեթի, էլի գալիս եմ Սևան, էլի գնում եմ Քոբուլեթի”: Շարունակությունը` տեսանյութում:

Ընդունելություն նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների՝ կազմակերպել է ընդունելություն:

Ընդդեմ թմրամիջոցների անօրինական շրջանառության

Հուլիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստը՝ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի նախագահությամբ: Նիստի ընթացքում մասնակիցներն ամփոփեցին Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2012 թ.  գործունեության արդյունքները, հատուկ նշանակության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների՝ Կիրգիզիայի Հանրապետությունում անցկացվելիք հրամանատարաշտաբային […]

Չինաստանում բացվել է աշխարհի ամենամեծ շինությունը /ֆոտո//վիդեո/

Չինաստանի Չենդու քաղաքում բացվել է աշխարհի ամենամեծ շինությունը` “The New Century Global Center”-ը` 500 մետր երկարությամբ, 400 մետր լայնությամբ եւ 100 մետր բարձրությամբ: Մակերեսը` 1.76 մլն քառակուսի մետր է: Այն չափսերով 3 անգամ գերազանցում է Պենտագոնը եւ կարող է իր մեջ տեղավորել 20 Սիդնեյի օպերայի շենքից: Շինությունը կառուցվել է 3 տարի: Այնտեղ կտեղակայվեն գրասենյակներ, առեւտրի […]

Սանկտ Պետերբուրգում կկառուցվի “Երեւան” առեւտրի տուն

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երեւանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում “Առեւտրի տուն “Երեւան”” առեւտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու քաղաքների միջեւ համագործակցության կարեւորագույն ուղղություններից մեկն էլ ներդրումային ծրագրերի իրականացումն է: Այս համատեքստում […]

Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է “Ես այսօր ամբողջ հոգով Երեւանում եմ” խորագրով ցուցահանդես

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերի շրջանակում ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանի “Ես այսօր ամբողջ հոգով Երեւանում եմ” խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ գրադարանի տնօրեն Անդրեյ  Լիխոմանովը, առանձնահատուկ կարեւորելով հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշել է, որ ռուսական գրքի ֆոնդում այսօր պահպանվում են […]

Արմեն Աշոտյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի առաջիկա պաշտոնական այցին Հնդկաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների կառավարությունների միջեւ […]

Ռոմանտիկ ամուսնության առաջարկն ավարտվում է “կուրիոզով” /վիդեո/

Հուզիչ եւ ռոմանտիկ սիրո խոստովանությունը համեմվել է զվարճալի միջադեպով:  49-ամայա Մարկ Քրեյֆորդը` ասպետական երկաթե զգեստով` սպիտակ ձիու վրա, մոտենում է իր սիրո օբյեկտին`ուսուցչուհի Թրեյսի Բադենսկիին ամուսնության առաջարկ անելու համար, սակայն…”թեթեւ վայրէջք” է կատարում ձիուց:  Բայց իբրեւ իսկական ասպետ` նա չի հանձնվում, եւ ամեն դեպքում ծնկաչոք խնդրում է սիրելիին ամուսնանալ իր հետ:

Դուք այս պատասխանները չեք ստանա. Թովմասյանը` Կիպրոսի դատախազի հայտարարությունից

”Հարցրեք Կիպրոսի դատախազին: Ես Կիպրոսի Իրավունքի մասնագետ չեմ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կիպրոսի դատախազի հայտարարությանն, ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նշենք, որ Կիպրոսի դատախազը անհնարին էր համարել առանց մեկի թույլտվության ձեռնարկություն գրանցել օֆշորային գոտում: Լրագրողների դիտարկմանը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրավունք չունի չհատավալ Կիպոսի դատախազի հայտարարությանը, Հրայր Թովմասյանն արձագանքեց. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված